Հայաստանի Հանրապետության հետախուզական զորքերի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետախուզական զորքերի օր, տոն Հայաստանում, որը նշվում է նոյեմբերի 5-ին:

Զորիկ Ժիրայրի Գևորգյան, հայ  հետախույզ, զոհվել է 2014 թվականի օգոստոսի 2-ին ադրբեջանական զորքերի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս։

Սեյրան Օհանյանը հետախույզների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետախույզների մասին խոսելիս նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է «Թե մարտական գործողությունների ժամանակ, թե խաղաղ պայմաններում հետախույզները իրենց առջև դրված խնդիրները բավականին բարձր են կատարում։ Մենք ունենք բազմաթիվ մարտական ընկերներ և զոհված ազատամարտիկներ, որոնք իրենց ծառայության ընթացքում եղել են իրենց գործի նվիրյալ։ Այսօր էլ մեր հետախույզները շարունակում են իրենց գործը պատվով կատարել»[1]։

Ստորաբաժանման ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Զինված ուժերում հետախուզական ստորաբաժանումների ձևավորումը ավարտվեց 1992 թվականին։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին կամավորական ջոկատների հիմքի վրա ավարտվեց ՀՀ ԶՈՒ հետախուզական զորամասի ձևավորումը և հենց այդ օրն էլ ավելի ուշ, ՀՀ ԶՈՒ-ում պաշտոնապես ընդունվեց հետախուզական զորքերի օր[2]։ 

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նշվեց Հետախույզի օրը». Արմենպրես. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Հայկական բանակն այսօր նշում է հետախույզի օրը».