Jump to content

Համլետ Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համլետ Բաբայան
Ծնվել էհունվարի 18, 1943(1943-01-18) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունռադիոֆիզիկոս

Համլետ Հրանտի Բաբայան (հունվարի 18, 1943(1943-01-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռադիոֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1995)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ ՀՃԱ ակադեմիկոս (2003 թ.)։ 1992 թվականից՝ «Նեյտրոն» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն։ Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային ֆիզիկային և միկրոէլեկտրոնիկային։ Մշակել է զանգվածային արտադրատեսակների թողարկման շարժուն ինքնաշխատ արտադրությունների ստեղծման տեսական և տեխնոլոգիական հիմունքները։ 1991 թվականից ՀՀ Կառավարությանն առընթեր ռազմաարդյունաբերական հանձնաժողովի անդամ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.