Համլետ Ավետիսյան (ֆիզիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համլետ Ավետիսյան (այլ կիրառումներ)
Համլետ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1945[1] (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Պարգևներ |
Համլետ Կարոյի Ավետիսյան (դեկտեմբերի 5, 1945[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1990)։
Ա. Ավետիսյանի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համլետ Ավետիսյանը ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, քվանտային Էլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ոչ-գծային Էլեկտրադինամիկայի ԳՀԼ ղեկավար։
Աշխատանքները վերաբերում են գերհզոր Էլեկտրամագնիսական դաշտերի հետ լիցքավորված մասնիկների և վակուումի փոխազդեցության հիմնարար հարցերին, որոնցով պայմանավորված են գերբարձր էներգիաների լազերային արագացուցիչների, ռենտգենյան լազերների ստեղծման, մեծ խտությամբ պոզիտրոնային փնջերի ստացման հիմնախնդիրները։ Զարգացրել է ռելյատիվիստական ոչ-գծային Էլեկտրադինամիկայի տեսությունը գերհզոր Էլեկտրամագնիսական դաշտերի դեպքում։ Հայտնաբերել է Էլեկտրամագնիսական ալիքից մասնիկների անդրադարձման և զավթման, միջավայրում Էլեկտրոնային հիսթերեզիսի ոչ-գծային երևույթները[2][3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է «Ռելյատիվիստական ոչ-գծային Էլեկտրադինամիկ» մենագրության։
- Комптон-эффект в среде вблизи черенковского конуса, 1972.
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԼԿԵՄ մրցանակ, 1978
- Պողոսյան մրցանակ, 2003[4]
- ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2013» մրցույթի հաղթող (ծածկագիր՝ 13PR-1C0072)[5]
- ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2014» մրցույթի հաղթող (ծածկագիր՝ 14PR-1C0032)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1577
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Համլետ Ավետիսյան». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 15-ին.
- ↑ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2013» մրցույթի հաղթողներ
- ↑ «ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Արդյունավետ գիտաշխատող - 2014» մրցույթի հաղթողներ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
|