Jump to content

Համընդհանուր ընդունման հայաստանյան օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համընդհանուր ընդունման հայաստանյան օր
Միջազգային օրվա անցկացում Հայաստանում Խմբագրել Wikidata
միջազգային օր Խմբագրել Wikidata
ԵրկիրՀայաստան Խմբագրել Wikidata
ԱմսաթիվՄարտի 28 Խմբագրել Wikidata
ԿազմակերպիչԻնտերնետ հանրություն Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքuaday.am Խմբագրել Wikidata

Համընդհանուր ընդունման հայաստանյան օր՝ UADay.am. «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance) խորագիրը կրող համաշխարհային շարժման շրջանակում հայկական ազգային դոմենային հասցեների և դրանցով գործարկվող էլեկտրոնային փոստերի միջազգայնացման ուղղությամբ Հայաստանում պարբերաբար իրականացված և իրականացվելիք առանձնահատուկ միջոցառում։ Հայաստանում այդ և նմանատիպ միջոցառումների պլանավորումն ու իրականացումն ստանձնել է «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, որն անդամակցում է «Համընդհանուր ընդունում» (Universal Acceptance) համաշխարհային շարժմանը։ Կազմակերպությունը ձևավորել է աշխատանքային խումբ, որն արդեն ձեռնամուխ է եղել .հայ դոմենն աշխարհում ճանաչելի և ընդունելի դարձնելու քայլերի իրագործմանը[1]։

Աշխատանքային խումբը մշակում է նաև հայատառ էլեկտրոնային հասցեների՝ անուն@էլ.փոստ.հայ համընդհանուր ընդունման տեխնիկական լուծումները։

2023 թվականի մարտի 28-ին, երբ աշխարհի բազմաթիվ երկրներում առաջին անգամ նշվեց Համընդհանուր ընդունման օրը, Հայաստանը ևս իր մասնակցությունը բերեց այդ միջազգային միջոցառմանը։

Երևանում գումարվեց տարածաշրջանային համաժողով, որտեղ ներկայացվեցին կատարված աշխատանքների արդյունքները և հեռանկարները[2]։ Դրա կազմակերպման աշխատանքներին, վերոնշյալ ՀԿ-ի հետ մեկտեղ, մասնակցեցին դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը, Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը։ Բանախոսներն էին AMNIC նախագահ Իգոր Մկրտումյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Վեսմիրա Հարությունյանը, AMNIC-ի տեխնիկական ադմինիստրատորի տեղակալ Արամ Վերդյանը, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Քրիստինա Հակոբյանը, AMNIC-ի ադմինիստրատոր Աննա Կարախանյանը, ոլորտում ճանաչում ու համբավ վայելող այլ մասնագետներ։ Նրանք հանգամանորեն խոսեցին IDN-ի զարգացումը խթանող նախաձեռնությունների ու ծրագրերի, IDN-ի ներդրման ու հայատառ էլեկտրոնային հասցեների (EAI) կիրառման, «Համընդհանուր ճանաչման» գործընթացում կառավարության հետ համագործակցության, «Համընդհանուր ճանաչում» շարժման նորությունների և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ու կարևոր այլ հարցերի մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Համընդհանուր ընդունումը Հայաստանում
  2. «Համընդհանուր ընդունում՝ .հայ-ի առաջխաղացման ջանքերը շարունակվում են». iTel.am. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 22-ին.