Համդի ալ-Նակազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համդի ալ-Նակազ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Թունիս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1992(1992-10-28)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Menzel Kamel, Monastir Governorate, Թունիս
Հասակ 195 սանտիմետր
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Եգիպտոս Զամալեկ
Համար 12
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2017 Թունիս Էտուալ դյու Սախել 92 (6)
2018—2019 Եգիպտոս Զամալեկ 26 (0)
Ազգային հավաքական
2015— Թունիս Թունիս 18 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 25 մայիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 7 հուլիսի, 2018

Համդի ալ-Նակազ (արաբ․՝ حمدي النقاز‎‎, հոկտեմբերի 28, 1992(1992-10-28)[1], Menzel Kamel, Monastir Governorate, Թունիս), թունիսցի ֆուտբոլիստ, «Զամալեկ» ակումբի և Թունիսի հավաքականի ֆուտբոլիստ։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Համդի ալ-Նակազն իր կարիերան սկսել է «Էտուալ դյու Սախել» ակումբում։ 2013 թվականի մայիսի 29-ին կայացած «Էսպերանս» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Թունիսի առաջնությունում[2]։ 2015 թվականի ապրիլի 9-ին կայացած «Բիզերտեն» ակումբի դեմ խաղում Համդին խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[3]։ Ակումբի կազմում նա 2015/2016 մրցաշրջանում հաղթել է երկրի առաջնությունում, երկու անգամ նվաճել է Թունիսի գավաթը և դարձել Ֆուտբոլի ամերիկյան կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթող։

2018 թվականի սկզբին ալ-Նակազը տեղափոխվել է եգիպտական «Զամալեկ»։ Նույն թվականին նա կատարել է իր նորամուտը Եգիպտոսի առաջնությունում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի սեպտեմբերի 5-ին Համդի ալ-Նակազը կատարել է իր նորամուտը Թունիսի հավաքականում՝ մասնակցելով աֆրիկյան ազերի առաջնության շրջանակներով անցկացվող Լիբերիայի հավաքականի դեմ խաղին։ 2017 թվականին Համդին մասնակցել է Գաբոնում անցկացվող Աֆրիկայի գավաթի խաղարկությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բուրկինա Ֆասոյի[4], Սենեգալի[5], Ալժիրի[6] և Զիմբաբվեի[7] հավաքականների դեմ խաղերին։

2018 թվականին ալ-Նակազը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Բելգիայի[8] և Պանամայի[9] հավաքականների դեմ։

Ձեռքերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Թունիս «Էտուալ դյու Սախել»

  • 1st Թունիսի չեմպիոն – 2015/16
  • Թունիսի գավաթակիր – 2014, 2015
  • Ֆուտբոլի ամերիկյան կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության հաղթող – 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Էտուալ դյու Սախել VS. Էսպերանս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—05—29.
  3. «Էտուալ դյու Սախել VS. Բիզերտեն 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—04—09.
  4. «Բուկինա Ֆասո VS. Թունիս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017—01—28.
  5. «Թունիս VS. Սենեգալ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017—01—15.
  6. «Ալժիր VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2017—01—19.
  7. «Զիմբաբվե VS. Թունիս 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017—01—23.
  8. «Բելգիա VS. Թունիս 5:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—23.
  9. «Պանամա VS. Թունիս 1:2» (անգլերեն). soccerway.com. 2018—06—28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համդի ալ-Նակազ» հոդվածին։