Համայնապատկերի ազատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնապատկերի ազատությունն ամբողջ աշխարհում։      Այո, ներառյալ արվեստի գործերը      Այո, միայն շենքերը      Այո, միայն ոչ առևտրային նպատակով      Ոչ ազատ համայնապատկերին      տվյալներ չկան

Համայնապատկերի ազատություն, հասարակական վայրում գտնվող և հեղինակային իրավունքով պաշպանվող օբյեկտները (շինություններ, քանդակներ և արվեստի այլ գործեր) լուսանկարելու և ազատ տարածելու հնարավորություն։

Համայնապատկերի ազատություն տարբեր իրավասության հեղինակային իրավունքի օրենքներն են, որոնք թույլ են տալիս հասարակական վայրերում գտնվող կառույցների, քանդակների և ուրիշ արվեստի գործերի լուսանկարներ, վիդեո կամ այլ պատկերներ (օրինակ գեղանկար) ստեղծել առանց խախտելու հեղինակային իրավունքը, որ կարող է առկա լինել այդ գործերում, և հրապարակել այդ պատկերները։ [1] Համայնապատկերի ազատության օրենքները և/կամ հեղինակային իրավունքը սահմանափակող դրույթները նախատեսված են հեղինակային իրավունքը խախտողների՝ այդպիսի պատկերներ ստեղծողների և տարածողների դեմ։ Սա բացառություն է հեղինակային իրավունքի օրենքից, որտեղ հեղինակը բացառիկ իրավունք ունի սեփականացնել ածանցյալ գործերի ստեղծման և տարածման համար։

Օրենքները ողջ աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ երկրներ ունեն հեղինակային իրավունքի շրջանակները սահմանափակող դրույթներ, որպեսզի հստակ թույլատրեն հասարակական վայրերի պատկերների կամ հասարակական վայրերի լուսանկարների պատկերների օգտագործումը։ Սակայն որոշ երկրներ սկզբունքի իրենց մեկնաբանմամբ խստորեն տարբերվում են։[1]

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոմիությունը, Հրահանգ 2001/29/EC իր անդամ պետությունների համար նախատեսում է հեղինակային իրավունքի մասին օրենքում ունենալ համայնապատկերի ազատության հոդված, բայց չի պարտադրում։ [2]

Գերմանիան՝ 59 հոդվածով[3], Շվեյցարիան՝ 27[4], Միացյալ Թագավորությունը՝ 62 [5] և մի շարք այլ երկրներ հեղինակային իրավունքի օրենքներում ունեն Համայնապատկերի ազատություն հոդվածը։

Մյուս կողմից կան նաև այնպիսի Եվրոպական երկրներ, ինչպիսին Իտալիան, որտեղ դեռևս համայնապատկերի ազատություն բացարձակապես չկա։ Իտալիայում չնայած բազմաթիվ պաշտոնական բողոքներին և ազգային նախաձեռնությանը, որ ղեկավարում են փաստաբան Գուիդո Սկորզան և լրագրող Լուկա Սպինելին, հասարակական վայրերի լուսանկարների կրկնօրինակների հրապարակումը արգելված է համաձայն հեղինակային իրավունքի իտալական հին օրենքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Seiler, D.: Gebäudefotografie in der EU – Neues vom Hundertwasserhaus, in Photopresse 1/2 (2006), p. 16. URL last accessed 2007-09-20.
  2. N.N.: Panoramafreiheit. URl last accessed 2007-09-20. See also Article 5(3)(h) of 2001/29/EC.
  3. Seiler, D.: Fotografieren von und in Gebäuden, in visuell 5/2001, p. 50. See also §59 UrhG (Germany). URLs last accessed 2007-09-20.
  4. Rehbinder, M.: Schweizerisches Urheberrecht 3rd ed., p. 158, Stämpfli Verlag, Berne, 2000. ISBN 3-7272-0923-2. See also §27 URG (Switzerland). URL last accessed 2007-09-20.
  5. Lydiate, H.: Advertising and marketing art: Copyright confusion. See also section 62 of the Copyright, Designs and Patents Act 1988. URLs last accessed 2007-09-20.