Համայնքային գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համայնքային գրադարան, մշակութային կառույց, որն ապահովում է համայնքի բնակչության գրադարանային-տեղեկատվական մատչելիությունը, համա­լրում է գրադարանային հավաքածուն հանրապետական, մար­­­զային, տեղական տեղեկույթ կրող համապատասխան նյութական կրիչով, ինչպես նաև էլեկտրոնային շտեմարանի միջոցով իրականացնում է դրանց պահպանումը[1]։

1997 թվականի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջով (ՏԻՄ) համայնքային գրադարաններն (ՀԳ) անցան համայնքապետարանի ենթակայության ներքո։ Օրենքը նախատեսում էր որ գրադարաններն իրենց հետագա գործունեությունը պետք է իրականացնեն համայնքապետարանների իրավասության ներքո, միևնույն ժամանակ պարտավորեցնելով համայնքապետարաններին՝ կազմակերպելու իր ենթակայության կազմակերպությունների ու հաստատությունների գործունեությունը, դրանց շահագործման ու նորոգման աշխատանքները։ Սկզբնական շրջանում ՏԻՄ կառույցները   դեռևս ձևավորման ու կայացման փուլում, ինչպես  նաև ֆինանսական անբավարար միջոցների պատճառով, առանձնակի ուշադրություն չցուցաբերեցին գրադարաններին։

Համայնքային գրադարաններում առկա են խնդիրներ, որոնք  հրատապ լուծման կարիք ունեն։ Շատ կարևոր են համայնքային գրադարանների շենքային պայմանների բարելավումը։ Անկախ գտնվելու վայրից, այսօր  գրադարանը պետք է ունենա այնպիսի հետաքրքիր ճարտարապետական լուծում, որպեսզի գրավի այսօրվա ընթերցողին, ինչու չէ նաև աշխատակցին, վերջինս իր գործունեությունը կծավալի առավել հաճելի միջավայրում։ Հաջորդ կարևոր խնդիրը տեխնիկայով զինումն է համայնքային գրադարանները, առանց որոնց անհնար է աշխատանքը արդյունավետ իրագործել, յուրաքանչյուր համայնքային գրադարան պետք է ապահովված լինի տեխնոլոգիական միջոցներով, գրադարանային ծրագրերով, ինչպես նաև էլեկտրոնային սպասարկումով։

Շատ կարևոր են նաև համալրման խնդիրները համայնքային գրադարաններում, հիմնական աղբյուրը համալրման նվիրատվությունն է։ Ընթերցողների պահանջները փոխվել են, ըստ այդմ պետք է համալրվեն համայնքային գրադարանները ժամանակակից գրականությամբ,

, որոնցով կբավարարեն ժամանակակից ընթերցողի պահանջները։

Հայաստանի համայնքային գրադարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի գրադարանների վիճակագրական վերլուծությունների տեղեկատուի հրատարակությունը, որտեղ իմի են բերվում Հայաստանի բոլոր հանրային գրադարանների գործընթացի բոլոր ցուցանիշներով տվյալները, վերլուծվում ու տպագրվում է ամեն տարի»[2], սույն հրատարակությունն օգնում է  ՀՀ-ն տարածքում գործող գրադարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկատվություն ստանալուն։ Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին գործող հանրային բնույթի գրադարանների վիճակագրական հաշվետվությունների վերլուծությունը փաստում է, որ հանրապետությունում գործում է 661 գրադարան, որից 10-ը մարզային, քաղաքային՝ 115, համայնքային՝ 514,  մանկական՝ 22[2]։ Վիճակագրության մեջ ներկայացված է նաև Երևան քաղաքի վարչական շրջանների /համայնքների/ 23 գրադարանների աշխատանքների վերլուծությունը։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքային գրադարանները այսօր բավականին ակտիվ գործունեություն են ծավալում։ Ընդգրկելով համայնքի բնակչությանը իրենց ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև միջոցառումներ են կազմակերպում, հանդիպումներ արվեստագետների, մշակութային գործիչների հետ։

Համայնքային գրադարանները կատարում են հետևյալ գործառույթները՝

  1. Հավաքում, կազմակերպում, պահպանում և օգտագործման է տրամադրում գրադարանային փաստաթղթերը, դրանց վերաբերյալ և այլ բնույթի տեղեկույթ,
  2. Ցուցակագրում, դասակարգում, և կազմում է գրադարանի հավաքածուի գրացուցակը
  3. Ապահովում է գրադարանի հավաքածուի և տեղեկատվական համակարգերի մատչելիությունը։
  4. Ապահովում է գրադարանից օգտվողների համար որակյալ ծառայությունների մատուցումը
  5. Նպաստում է կրթությանը, խթանում է ընթերցանությանը, ինքնակրթությանը և քաղաքացիների սոցիալական հաղորդակցման  գործընթացներին։
  6. Տրամադրում է գրադարանի հավաքածուի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն Հայաստանի Հանրապետության գրադարանային հավաքածուի պետական ցուցակի համար։
  7. Ներդնում է նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ[3]։

Համայնքային գրադարանների ֆինանսավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդված։».
  2. 2,0 2,1 Հայաստանի գրադարանները 2008 թ.: Աշխատանքների վիճակագրական վերլուծություն / կազմ. Լ. Դանիելյան:-Եր.: Գիրք, 2009.-130 էջ։.
  3. ««Գրադարանների և գրադարանային գործի մասին» ՀՀօրենքը 7-րդ հոդված».