Համակարգչայնացված գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համակարգչայնացված գնահատումը (ՀԳ), որը նաև հայտնի է որպես Համակարգչային տեստավորում, հեռահար գնահատում, տեստերի կառավարման մեթոդ է, որտեղ պատասխանների գրանցումը և գնահատումը կատարվում է էլեկտրոնային ձևով։ Ինչպես անունն է հուշում, Համակարգչայնացված գնահատումը պահանջում է համակարգչի կամ փոխարինող էլեկտրոնային սարքի կիրառում, օրինակ՝ բջջային հեռախոսները կամ սմարթֆոնները։ ՀԳ համակարգերը դասավանդողին կառավարել, պլանավորել, առաքել և հաշվետվություններ կատարել հարցումների, տեստերի և քննությունների հիման վրա։ ՀԳ կարող է լինել առանձին համակարգ կամ կարող է լինել վիրտուալ ուսուցման միջավայրի մի մասը, որին հնարավոր կլինի միանալ Համաշխարհային սարդոստայնի միջոցով։

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԳ համակարգերի ընդհանուր առավելությունները ավանդական տեստավորման նկատմամբ նկարագրվել են մի շարք համեմատական աշխատանքներում և ներառում են՝ կառավարման և միավորների հաշվման օգտակարության բարձրացում, ծախսերի կրճատում տեստավորման ընթացքի մի շարք գործընթացների համար, տվյալների էլեկտրոնային փոխանցումից և գաղտնագրումից բխող տեստավորման բարելավված անվտանգություն, հետևողականություն և հուսալիություն, տեստի վերանայման ավելի արագ և ավելի վերահսկելի գործընթաց արձագանքի ավելի կարճ ժամկետներում, անմիջապես միավորների հաշվարկման և հաշվետվության հիման վրա ավելի արագ որոշումների կայացում, տեստավորման անաչառ կազմակերպում և գնահատում, ավելի սակավ պատասխանների մուտքի և ճանաչողության սխալներ, տեստավորման գործընթացում ավելի քիչ ըմբռնման սխալների, բարելավված թարգմանության և տեղայնացման հետ մեկտեղ պարունայության ամբողջական հասանելիություն, թեկնածուների ընդունման և գոհունակության բարելավում, ապագայի տեստավորման մեթոդոլոգիաներին ընդառաջ էվոլուցիոն քայլ։

Ի լրումն ավանդական տեստավորման, ՀԳ համակարգերում պետք է հաշվի առնել որոշակի գործոններ, ինչպիսիք են՝ ծրագրային ապահովման որակը, անվտանգ տվյալների մուտքագրումը, հուսալի ցանց (համացանցով միանալու դեպքում), կարողությունները, սպասարկումը, շահագործումը, ծրագրային ապահովման լիցենզավորման, բարելավման և տեստավորման մատակարարման արժեքները։ Ավանդական թուղթ-մատիտ և/կամ համակարգչային տեստավորումները ունեն մի շարք առավելություններ, որոնք դժվար են համեմատել՝ հատկապես ծախսերը գնահատելիս։ Համակարգչային տեստավորման կիրառումը ներառում է կազմակերպչական, հոգեբանական, անալիտիկ և մանկավարժական լրացուցիչ առավելություններ։ Շատ փորձագետներ մեծ մասամբ համաձայն են ՀԳ համակարգերում ավելացված արժեքների և առավելությունների հետ։

Կանխատեսվում է, որ, մասնավորապես, համակարգչային տեստավորումը մեծ դեր կունենա ուսուցման ոլորտում՝ պահանջարկին համապատասխան, դինամիկ համակարգեր ստեղծելու համար ունենալով հարցաշարերի ավելացված տվյալների հենքեր։