Համակարգչային ծրագրավորման արվեստը
Համակարգչային ծրագրավորման արվեստը (անգլ.՝ The Art of Computer Programming[1]) գիրքը ամերիկացի մաթեմատիկ և համակարգչային գիտությունների ոլորտում մասնագետ Դոնալդ Կնուտի մենագրությունն է նվիրված կարևորագույն ալգորիթմների վերլուծությանը, որոնք օգտագործվում են ինֆորմատիկայում։ 1999 թվականին գիրքը ճանաչվել է հարյուրամյակի լավագույն ֆիզիկա-մաթեմատիկական 20 գրքերից մեկը[2]։
Գիրք գրելու միտքը հեղինակի մոտ ծագել էր 1962 թվականից։ Նախապես նախատեսվում էր գիրքը հրատարակել մեկ հատորով, սակայն նյութի ծավալն ավելին էր և հատորների քանակը հասավ մինչև 7-ի։ Առաջին երեք հատորները բավականին արագ հրատարակվեցին. 1968, 1969, 1973 թվականներին, որից հետո եղավ ընդմիջում մինչև 2005 թվականը, երբ հեղինակը հրատարակեց 4-րդ հատորի առաջին հատվածը։ 2005-2009 թվականներին հրատարակվեց չորրորդ հատորի չորս մաս, որից հետո 2011 թվականին հրատարակվեց ամբողջը միասին։ Հեղինակը ծախսել է 20 տարի գրքի ստեղծման համար, և քանի որ Կնուտը այն համարում էր իր կյանքի գլխավոր նպատակը, 1990 թվականին անցավ թոշակի, որպեսզի կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ և ժամանակ տրամադրել գրքի ստեղծմանը։
Ճանաչված որպես կոմպիլյատորների ստեղծման մասնագետ 1962 թվականին Կնուտը սկսեց գրել գիրք իր նախագծով։ Շուտով նա հասկացավ, որ պահանջվող նյութը պետք է լինի ավելի շատ։ 1965 թվականի հունիսին նա ավարտեց նախնական տարբերակը և ցանականում էր տպագրել այն 20 մասից բաղկացած մի ամբողջական գրքով։ Գրքի ծավալը կազմում էր 3000 էջ։ Կնուտի հաշվարկով այն պետք է կազմեր 600 տպագրական էջ, սակայն հրատարակիչը տեղեկացրեց, որ այն կկազմի 2000 էջ։ Դրա պատճառով որոշվեց գիրը մասնատել և տպագրել առանձին հատորներով։
Ինչպես Կնուտի այլ գրքերի համար «Համակարգչային ծրագրավորման արվեստը» գրքում գտնված յուրաքանչյուր սխալի համար հեղինակը վճարում է $2,56: Գրքի մյուս յուրահատկությունը համարվում է ինքնուրույն կատարելու համար նախատեսված վարժությունների առատությունը, տարբեր բարդությունների, որոնք գնահատվում են 0-50 համակարգով։
Վարժությունների բարդությունը գնահատվում էր հետևյալ կերպ.
- Սև եռանկյուն - խորհուրդ է տրվում
- Մ - Մաթեմատիկական կողմնորոշվածությամբ
- ԲՄ - պահանջում է բարձրագույն մաթեմատիկայի իմացություն
- 00 - պահանջում է անմիջական պատասխան
- 10 - պարզ ՝ 1 րոպե
- 20 - միջին բարդության ՝ 15 րոպե
- 30 - բարձր բարդության
- 40 - մաթեմատիկների համար
- 50 - գիտական խնդիր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Art of Computer Programming»։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-26-ին։ Վերցված է 2016-01-14
- ↑ Morrison, Philip; Morrison, Phylis (November-December 1999), «100 or so Books that shaped a Century of Science», American Scientist (Sigma Xi, The Scientific Research Society) 87 (6), արխիվացված օրիգինալից 2008-12-28-ին, https://web.archive.org/web/20081228032012/http://www.americanscientist.org/bookshelf/pub/100-or-so-books-that-shaped-a-century-of-science, վերցված է 2008-01-11
|