Համակարգի վիճակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համակարգի վիճակ ֆիզիկայում, որոշվում է տվյալ համակարգի համար բնութագրական ֆիզիկական պայմաններով։ Ֆիզիկական համակարգը կարող է ունենալ շատ հատկանիշներ և դրանց համապատասխան մեծություններ, որոնց միջև կան որոշակի կապեր։ Անկախ մեծությունների (վիճակի պարամետրերի) համախումբը, որով որոշվում են մնացած բոլոր մեծությունները, կոչվում է ֆիզիկական մեծությունների լրիվ հավաքածու։ Համակարգի վիճակը որոշվում է մեծությունների լրիվ հավաքածուով։ Վիճակը ժամանակի ընթացքում փոփոխվում Է պատճառականորեն։ Բնության մեջ գոյություն չունի վիճակի համընդհանուր հասկացություն։ Երևույթների տարբեր բնագավառներում այն ունի յուրահատուկ բովանդակություն և ձև։ Մեխանիկայում համակարգի վիճակը որոշվում է մասնիկների կոորդինատներով և արագություններով (իմպուլսներովՔվանտային մեխանիկայում համակարգի վիճակը որոշվում է երկու անգամ պակաս թվով մեծություններով։ Օրինակ, մի մասնիկի դեպքում՝ միայն կոորդինատներով կամ միայն իմպուլսներով և կամ ուրիշ երեք համատեղելի մեծություններով։ Թերմոդինամիկայում և վիճակագրական ֆիզիկայում համակարգի վիճակը որոշվում է ջերմաստիճանով, ծավալով և զանգվածով (մասնիկների թվով) կամ երեք այլ անկախ մեծություններով, եթե միաբաղադրիչ համասեռ համակարգ է։ էլեկտրամագնիսական երևույթներում համակարգի վիճակը որոշվում է էլեկտրական ու մագնիսական դաշտերի լարվածություններով և միջավայրի հատկությունները բնութագրող պարամետրերով (դիէլեկտրիկ թափանցելիություն, մագնիսական թափանցելիություն, էլեկտրահաղորդականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91 CC-BY-SA-icon-80x15.png