Համակարգային վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համակարգային վերլուծություն, գիտական ճանաչողության մեթոդ է, որն իրենից ներկայացնում է հետազոտվող համակարգի փոփոխականների կամ տարրերի միջև կառուցվածքային կապերի հայտնաբերմանն ուղղված գործողությունների հաջորդականություն։ Հիմնվում է մետագիտական, փորձարարական, բնագիտական, վիճակագրական, մաթեմատիկական մեթոդների վրա։

Ակնարկ[խմբագրել]

Անալիզ և սինթեզ տերմինները հունական ծագում ունեն և թարգմանվում են համապատասխանաբար՝ «առանձնացնել» և «միացնել: Այս տերմինները գիտական բնագավառներում են՝ մաթեմատիկայից և տրամաբանությունից դեպի տնտեսագիտություն և հոգեբանություն, ներկայացնելու համապատասխան հետազոտական ընթացակարգերը: Անալիզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք մասնատում ենք գաղափարական կամ նյութական ամբողջությունը: Սինթեզը դա այնպիսի ընթացակարգ է, որի օգնությամբ մենք համակցում ենք առանձին տարրերը կամ կոմպոնենտները կապակցված ամբողջություն ձևավորելու համար:[1] Համակարգային անալիզի հետազոտողները համակարգի վերլուծության համար կիրառում են մեթոդաբանություն ամբողջական պատկերը ներկայացնելու համար: Համակարգային վերլուծությունը կիրառվում է ամենուրեք, ուր անհրաժեշտություն կա ինչ որ բան զարգացնելու:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ[խմբագրել]

Կոմպյութերահենք տեղեկատվական համակարգերի զարգացումը ներառում է համակարգային վերլուծության էտապ, որը ծնում կամ կատարելագործում է տվյալների մոդելը, որը իր հերթին տվյալների բազաի ստեղծման կամ կատարելագործման նախատիպն է database (տես Christopher J. Date "An Introduction to Database Systems")։ Համակարգային վերլուծության տարբեր մոտեցումներ գոյություն ունեն։: Կոմպյուտերահենք ինֆորմացիոն համակարգերի մշակման ընթացքում (համաձայն Ջրվեժի մոդելի այլ կերպ վերից վար մոտեցման) համակարգային վերլուծությունը պետք է բաղկացած լինի հետևյալ քայլերից.

  • Նպատակահարմարության ուսումնասիրություն՝ ուղղված նախագծի տնտեսական, սոցիալական, տեխնոլոգիական և կազմակերպչական նպատակահարմարության բացահայտմանը։
  • Համակարգի վերջնական օգտվողների պահանջների բացահայտում, նախագծի շրջանակների, մանրամասների ճշգրտում։ Որպես այն ուղեկցվում է հարցազրույցներով, հարցաթերթիկներով կամ գործող համակարգի աշխատանքի դիտարկմամբ։
  • Որոշել թե վերջնական օգտվողները ինչպես պետք է գործարկեն համակարգը (կոմպյուտերի՝ սարքավորման կամ մաթսպասարկման ընտրությունը ընդհանուր փորձառության տեսակետից)։

Մեկ այլ տեսակետ ընդգծում է գործողությունների փուլային մոտեցումը։ Այս մոտեցումը համակարգային անալիզը տրոհում է հինգ փուլերի.

  • Սահմանների որոշում
  • Պրոբլեմի վերլուծություն
  • Անհրաժեշտ պայմանների վերլուծություն
  • Տրամաբանական պլան
  • Որոշումների վերլուծություն

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Tom Ritchey, Analysis and .

Տես նաև[խմբագրել]