Համախառն ծախսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համախառն ծախսեր (AE), տնտեսագիտության մեջ ազգային եկամտի չախն է[1]։ Համախառն ծախսերը սահմանվում են որպես տնտեսության մեջ բոլոր պատրաստի ապրանքների եւ ծառայությունների ընթացիկ արժեք[2]։ Այսպիսով, համախառն ծախսերը ներկայացնում են տնտեսության մեջ կատարված բոլոր ծախսերի ամբողջությունը որոշակի ժամանակահատվածում։ Դրանք սպառողական ապրանքների, պետության կողմից տնտեսության մեջ նախատեսվող ներդրումների եւ ծախսերի համար կատարված ծախսերն են։ Բաց տնտեսության սցենարում համախառն ծախսերը ներառում են նաեւ արտահանման եւ ներմուծման տարբերությունը։

Համախառն ծախսերը սահմանվում են որպես․ AE = C+Ip+G+NX,

  • C = Տնային տնտեսությունների սպառում
  • Ip = Պլանավորված ներդրումներ
  • G = Պետական ծախսեր
  • NX = Զուտ արտահանում (արտահանում-ներմուծում)

Համախառն ծախսերը տալիս են տնտեսության մեջ առկա բոլոր տնտեսական գործունեության ընդհանուր գումարը հաշվարկելու մեկ եղանակ, որը կոչվում է տնտեսության համախառն ներքին արդյունք։ Համախառն ներքին արդյունքը, որը հաշվարկվում է համախառն ծասերի մոդելի միջոցով, նաև հայտնի է որպես քեյնսյան խաչ։ Համախառն ծախսերը օգտագործվում է նաև համախառն պահանջարկ-համախառն առաջարկ մոդելում, որն առաջ է բերում համախառն ծախսերի մոդելը`գների փոփոխությունների հետ միասին։

Համախառն պահանջարկը (AD) վերաբերում է այն ապրանքների հանրագումարին, որը պահանջվում է տնտեսության մեջ որաշակի ժամանակահատվածում, և այդպիսով համախառն պահանջարկը որոշվում է տնտեսության մեջ պլանավորված ընդհանուր ծախսերով` գների տվյալ մակարդակի համար։

Բաղադրիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր մտքերի դպրոցի ներկայացուցիչներ օգտագործում են տարբեր բաղադրիչներ, բացատրելու համար համախառն ծախսերը։ Տնտեսական մտքի հիմնական դպրոցները, որոնք դասական եւ Քեյնսյան տնտեսագետներն են, օգտագործում են հետեւյալ բաղադրիչները․

  • Սպառում (C)

Սպառումը դա տնային տնտեսությունների սպառումն է տվյալ ժամանակահատվածում։ Տնային տնտեսությունների ընդհանուր սպառումը կարող է բաժանվել 2 մասի․ ավտոնոմ սպառում և դրդված սպառում։ Ավտոնոմ սպառումը, սպառման քանակն է անկախ եկամտի մակարդկաից, հետևաբար, նույնիսկ եթե եկամուտը զրոյական է, ավտոնոմ սպառումը կլինի ընդհանուր սպառումը։ Դրդված սպառումը վերաբերում է սպառման մակարդակին, որը կախված է եկամտի մակարդակից[3]։

  • Ներդրում (I)

Ներդրումը կապիտալ ապրանքների վրա ծախսերի գումարն է։ Ներդրումներն այն ապրանքների ծախսերն են, որոնք ակնկալվում է հետ վերադարձնել կամ ժամանակի ընթացքում ավելացնել իրենց սեփական արժեքը։ Ներդրումային ծախսերը հետագայում կարելի է բաժանել երկու մասի՝ պլանավորված ներդրումներ և չնախատեսված ներդրումներ։ Երկարաժամկետում նախատեսված ներդրումների տարբերությունների գումարը հավասար կլինի զրոյի, քանի որ տնտեսությունը մոտենում է հավասարակշռությանը։

  • Պետական ծախսեր (G)

Քայնեսյան մոդելը ակտիվ պետություն է քարոզում տնտեսությունը վերահսկելու և կարգավորելու համար։ Կառավարությունը կարող է ծախսեր կատարել ենթակառուցվածքների առումով, և այդպիսով ավելացնել տնտեսության մեջ ընդհանուր ծախսերը, ինչպես պնդում է Քեյնսը։ Տրանսֆերտային վճարումները (ինչպիսիք են կենսաթոշակները և գործազրկության նպաստները) ներառված չեն G- ում, քանի որ դա կնշանակեր կրկնակի հաշվարկ։

  • Զուտ արտահանում (NX)

Բաց տնտեսության մեջ, տնտեսության ընդհանուր ծախսերը ներառում են նաև զուտ արտահանման բաղադրիչը, որը ընդհանուր արտահանման և ընդհանուր ներմուծման տարբերությունն է[4]։

  • Եկամուտ (Y)

Եկամուտը տարբեր բաղադրիչների՝ աշխատավարձի, շահույթի և վարձակալության եկամտի գումարն է։

Դասական տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասական տնտեսագետները ապավինում էին Սեյի օրենքին, որն ասում է, որ առաջարկը ստեղծում է պահանջարկը, ինչը բխում էր այն համոզմունքից, որ աշխատավարձերը, գները և տոկոսադրույքները ճկուն են[5]։ Սա բխում է դասական մտքից, որ գործոնային վճարումները, որոնք կատարվում են արտադրության ընթացքում արտադրության տարբեր գործոնների վրա, տնտեսության մեջ բավականաչափ եկամուտ է ստեղծում` արտադրանքի պահանջարկ ստեղծելու համար։ Սա պտտվում է Ադամ Սմիթի անտեսանելի ձեռքի շուրջ, որն ասում է, որ շուկաները կհասնեն հավասարակշռության՝ շուկայի ուժերի միջոցով, որոնք ազդում են տնտեսական գործունեության վրա, և, հետևաբար, անհրաժեշտություն չկա կառավարության միջամտության։ Ավելին, դասական տնտեսագետները հավատում էին, որ տնտեսությունը գործում է լրիվ զբաղվածությամբ։

Դասական տնտեսագիտությունը քննադատության է ենթարկվել այն ենթադրությունների համար, որ տնտեսությունն աշխատում է լրիվ աշխատանքային հավասարակշռության մեջ, ինչը էմպիրիկորեն կեղծ է, քանի որ տնտեսությունը հաճախ գործում է աշխատանքային անհավակշռության մեջ, հիմնականում «կպչուն» աշխատավարձերի պատճառով, ինչը իր հերթին հիմք է տալիս համախառն ծախսերի քեյնսյան մոդելը։

Քեյնսյան տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյնսյան տնտեսագիտությունը հակառակ դասականների, հավատում էր, որ աշխատավարձը, գները և տոկոսադրույքները ճկուն չեն և, հետևաբար, խախտում են Սեյի օրենքը, որն էլ հիմք հանդիսացավ առավելագույնի համար, որ «առաջարկը ստեղծում է իր պահանջարկը»։ Քեյնսը հավատում էր, որ տնտեսությունը ենթակա է կպչուն գների և հետևաբար, տնտեսությունը մշտական հավասարակշռության վիճակում չի և գործում է նաև ցածր զբաղվածության հավասարակշռության մեջ։ Քեյնսայան տնտեսագիտությունը կոչ է անում կառավարությանը միջամտել, և կոչվում է պահանջարկի կողմնակից տնտեսություն, քանի որ կարծում է, որ համախառն պահանջարկն է որոշում ՀՆԱ-ն, և ոչ թե համախառն առաջարկը՝ տնտեսության մեջ համախառն առաջարկի և ծրագրված ծախսերի միջև տարբերության պատճառով։ ՈՒստի Քեյսնը հավատում էր, որ պետական հատվածը մեծ դեր է խաղում տնտեսության մեջ համախառն ծախսերի որոշման համար և հետևաբար ներառում է պետական ծախսերը համախառն ծախսերի մեջ։

Քայնեսյան տնտեսագիտությունը քարոզում է, որ անկման ժամանակ կառավարությունը պետք է ստանձնի ավելի մեծ ծախսեր՝ տնային տնտեսությունների ծախսերի (C) և մասնավոր ներդրումների (I) անբավարարությունը փոխհատուցելու համար, որպեսզի շուկայում ապահովի ապրանքների բավարար պահանջարկ։ Սա նաեւ հանգեցնում է Քեյնսյան մուլտիպլիկատորին, որը ենթադրում է, որ ներդրումները կամ կառավարության ծախսած յուրաքանչյուր դոլարը ստեղծում է մուլտիպլիկատիվ ազդեցություն եւ հանգեցնում է ավելի քան մեկ դոլար ծախսի ավելացմանը։

Ընդհանուր մատակարարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծախսերի ավելացման էֆեկտ

Ասում են, որ տնտեսությունը հավասարակշռության մեջ է, երբ համախառն ծախսերը հավասար են տնտեսության համախառն մատակարարմանը (արտադրությանը)։ Ըստ Քեյսնի, տնտեսությունը չի մնում հավասարակշռության կայուն վիճակում, բայց համախառն ծախսերն ու համախառն մատակարարումը միմյանց մղում են դեպի հավասարակշռությունը։ Երբ կա ծախսերի, հետեւաբար նաեւ պահանջարկի նկատմամբ առաջարկը գերազանցելու միտում, այդ դեպքում արտադրողների մոտ մնում է ապրանքանյութական պաշարների ավելցուկ, ինչը հանգեցնում է կամ գների, կամ թողարկվող արտադրանքի քանակի նվազմանը եւ, հետեւաբար, տնտեսության արտադրության (ՀՆԱ) ընդհանուր ծավալի կրճատմանը։ Մյուս կողմից, եթե կա մատակարարման ծախսերի ավելցուկ, ապա կա ավելցուկային պահանջարկ, որը հանգեցնում է գների կամ արդյունքի բարձրացման։ Հետևաբար տնտեսությունը անընդհատ փոխվում է ավելորդ առաջարկի և ավելցուկային պահանջարկի միջև։ Այսպիսով, տնտեսությունն անընդհատ շարժվում է դեպի համախմբված ծախսեր և համախառն մատակարարում[6]։ Աշխատանքային հավասարակշռության մեջ Քայնեսյան խաչը վերաբերում է համախառն մատակարարման և համախառն ծախսերի կորի հատման կետին։ Սպառման (C), Ներդրումների (I), Կառավարության (G) ծախսերի աճը, արտահանման ավելացումը կամ ներմուծման նվազումը հանգեցնում է համախառն ծախսերի աճի և դրանով իսկ տնտեսությունը մղում դեպի ավելի բարձր հավասարակշռության, այդպիսով հասնելով ավելի բարձր մակարդակի՝ հնարավոր ՀՆԱ-ի նկատմամբ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Trosten Jochem (2009)։ Macro-recitation։ էջեր 2–7։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 2011-11-13 
  2. Haworth Barry։ «The Aggregate Expenditure Model»։ The Aggregate expenditure model։ University of Louisville։ Վերցված է նոյեմբերի 13, 2011 
  3. Rittenberg, Tregarthen Libby,Timothy։ Principles of Macroeconomics։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-03-ին։ Վերցված է 2020-02-01 
  4. «Components of Aggregate Expenditure»։ Stirling University։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 25, 2012-ին։ Վերցված է նոյեմբերի 13, 2011 
  5. Byrns։ Student Guide for Learning Contemporary Economics։ էջ 127։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-10-ին։ Վերցված է 2020-02-01 
  6. Branson William (1979)։ Macroeconomic theory and policy 
  7. «Aggregate Expenditure»։ Keynesian Model։ Վերցված է նոյեմբերի 13, 2011