Համալսարան (ամսագիր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համալսարան (այլ կիրառումներ)
Համալսարան | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1899 |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Փարիզ |
Լուծարվեց | 1902 |
Համալսարան, գիտական և գրական ամսաթերթ։ Լույս է տեսել 1899-1902 թվականներին, Փարիզում։ Խմբագիրներ՝ Մ. Պաղտասարյան, Հ. Շավարշ (Սյուզմեճյան)։ Նպաստել է երիտասարդության ընդհանուր մակարդակի բարձրացմանը, հրապարակել նյութեր միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և նրանց հայտնագործությունների մասին։ Գրականության բաժնում տպագրել է գեղարվեստական գործեր, բանասիրական և լեզվաբանական նյութեր։ Անդրադարձել է նաև առողջապահության, կրթության հարցերին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 88)։ ![]() |