Համազգային ամենօրյա վարժարան
Արտաքին տեսք
Համազգային ամենօրյա վարժարան | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1980 |
Աշակերտներ | 180 |
Դասարաններ | 13 |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Մարսել |
Հասցե | 60 Boulevard Pinatel, 13012 Marseille |
Կայք | s605058166.onlinehome.fr |
Համազգային ամենօրյա վարժարան, լիցեյ։ Հիմնվել է 1980 թվականին, Մարսելում՝ Համազգային մշակութային միության նախաձեռնությամբ և նյութական օժանդակությամբ։ Նախապես գործել է որպես մանկապարտեզ։ Ունի 13 դասարան (մանկապարտեզ, նախակրթական, երկրորդական, լիցեյ)։ 1994 թվականին աշակերտների թիվը՝ 180։ Վարժարանին կից գործում է ծնողական միությունը։ Վարժարանում երեխաները ստանում են լիարժեք երկլեզվյան կրթություն՝ տարրականից մինչև ավարտական դասարան։