Հաղորդիչ ուղիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաղորդիչ ուղիներ, կենտրոնական նյարդային համակարգում խիտ դասավորված նյարդաթելիկներ, որոնք համախմբված են մորֆոլոգիական կառուցվածքի և ֆունկցիայի ընդհանրությամբ։ Ըստ ֆունկցիայի տարբերում են՝
ա․ ասոցիացիnն (կապակցական) հաղորդիչ ուղիներ, որոնք գլխուղեղի միևնույն կիսագնդի կեղևի տարբեր բաժինները կապում են միմյանց հետ,
բ․ կոմիսուրային (կպուկային) հաղորդիչ ուղիները միացնում են գլխուղեղի երկու կիսագնդերը և ապահովում նրանց համատեղ գործունեությունը,
գ. պրոյեկցիոն (ուրվագծային) հաղորդիչ ուղիները լինում են կենտրոնախույս (շարժիչ կամ վարընթաց), որոնք նյարդային ազդակները կենտրոնից հաղորդում են ծայրամաս, և կենտրոնաձիգ (զգացող կամ վերընթաց), որոնք արտաքին և ներքին միջավայրից ընկալած գրգիռները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգին։

Հիմնական կենտրոնախույս հաղորդիչ ուղիներն են՝ բրգային ուղիները, որոնք գլխուղեղի կեղևի բրգային բջիջները (շարժիչ գոտի) միացնում են գլխուղեղային (դիմային, ակնաշարժ) և ողնուղեղային նյարդերի բջիջների հետ։ Վեստիբուլա-ողնուղեղային հաղորդիչ ուղիները հավասարակշռության օրգաններից ազդակները հաղորդում են շարժիչ բջիջներին։ Կենտրոնաձիգ հաղորդիչ ուղիներից են ցավային և ջերմային զգացողության, խոր զգացողության, ուղեղիկային, տեսողական, լսողական և այլ ուղիները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 79