Հակոբ և Եսավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենդրիկ տեր Բրյուգգեն, Եսավը վաճառում է իր առաջնեկությունը 1627 թ.

Ծննդոցում պատմում են երկու երկվորյակ եղբայների՝ Հակոբի և Եսավի մասին։ Նրանք Իսահակի և Ռեբեկայի որդիներն էին։ Պատմության հերոսը Եսավն է, ում եղբայր Հակոբը վերցնում է նրա առաջնեկության իրավունքը։ Նաև նկարագրվում են այն կոնֆլիկտները, որոնք առաջանում են ժառանգ ազգերի միջև, քանի որ Հակոբը խաբել էր տարեց և կույր հորը՝ Իսահակին, որպեսզի ստանար Եսավի՝ որպես ավագ որդու օրհնությունը։

Այս կոնֆլիկտը զուգահեռ ուղեկցվում է ծնողների՝ իրենց սիրելի երեխան ունենալու հետ․ «Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին» ( Ծննդոց 25:28)։ Նույնիսկ դեռ ամենասկզբից նրանց կոնֆլիտը նախանշված էր․ «Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները։ Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ»։ Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու:Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի։ Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»։ 24 Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային։ 25 Անդրանիկ որդին ծնուեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ։ Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը։ Սրան էլ կոչեց Յակոբ»

(Ծննդոց 25:22-23)

Ծննդոց 25։26-ում նշված է, որ Եսավը Հակոբից առաջ է ծնվել, իսկ Հակոբը դուրս է եկել՝ ավագ եղբոր կրունկը բռնած, ասես փորձում էր Եսավին հետ դեպի արգանդը հրել, որպեսզի ինքը առաջնեկը լիներ[1] ։ Հակոբ անունը նշանակում է «նա կառչել է կրունկին», ինչն էլ հրեական ասացվածք է, որն օգտագործում են խաբեբա պահվածքը նկարագրելու համար[2]։

Անդրանիկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896–1902 Ջեյմս Տիսսոտ

Ծննդոցում Եսավը՝ դաշտերում սովատանջ եղած, վերադառնում է եղբոր՝ Հակոբի մոտ։ Նա իր երկվորյակ եղբորը խնդրում է իրեն մի բաժին կարմրասուն ապուր տալ։ Հակոբը նրան առաջարկում է մի ափսե ապուրը փոխանակել իր անդրանիկության իրավունքի հետ (իրավունք, որով Հակոբը կհամարվեր Իսահակի առաջնեկը), ինչին Եսավը համաձայնում է[3]։

Անդրանիկության իրավունքով (bekorah) է սահմանվում և՛ դիրքը, և՛ ժառանգությունը։ Անդրանիկության իրավունքով առաջնեկ որդին ստանձնում է ընտանիքի առաջնորդի ղեկը։ Երկրորդ օրէնք 21։17-ը նշվում է, որ հայրը պարտավոր է անդրանիկ որդուն իր ունեցածից նրան հասանելիք բաժնի կրկնապատիկը տալ[4]։

Եսավը գործեց պահի ազդեցության տակ։ Քանի որ նա անդրանիկության իր իրավունքը ավելի չարժևորեց, քան մի բաժին ապուրը, սրանով ցույց տվեց, որ արժանի չէ Աստծու հավանությամբ Աբրահամի սերունդը շարունակելուն, քանզի բավականաչափ հաստատուն և խոհուն չէ[5]։

Գերրիթ Ուիլլեմս, Իսահակը օրհնում է Հակոբին

Հակոբը ցույց տվեց իր կամքը, ինչպես նաև խոհեմությունը և հեռատեսությունը։ Իր արարքը պատվաբեր չէր, բայց ապօրինի էլ չէր։ Առաջնորդության իրվունքը, որը նա ձեռք է բերում, մասանակիորեն ընդունելի է, թեև հետո նա մոր հետ դավադրություն է կազմակերպում իր հորը խաբելու և առաջնեկի օրհնությունը ստանալու համար, նույնպես[5]։

Հետագայում Եսավը ամուսանանում է երկու կանանց հետ, երկուսն էլ խեթ` խախտելով Աբրահամի և Աստծո՝ քանանացիների հետ չամուսնանալու հրահանգը։ Եվս մեկ անգամ թվում է, թե Եսավը գործում է պահի ազդեցության տակ, առանց բավականաչափ մտածելու իր արարաքների մասին (Genesis 26:34–35): Իր ամուսնությունը բարկացնում է Իսահակին և Ռեբեկային։ Նույնիսկ հայրը, ով խոր սեր է տածում իր նկատմամբ, վիրավորվում է այս արարքից։ Ըստ Դենիել Էլազարի՝ միայն այս արարքն էլ բավական էր, որ Եսավը զրկվեր հայրական սերունդի շարունակողը լինելու իրավունքից։ Եսավը գուցե ապաշխարեր իր անդրանիկությունը վաճառելը, Իսահակը դեռ պատրաստ էր առաջնեկի օրհնությունը նրան տալ։ Բայց այլազգի կանանց հետ ամուսանանալը նշանակում էր իր սերունդներին հեռացնել աբրահամյան ճյուղից։ Չնայած Հակոբի և իր մոր նենգ խաբեությանը՝ Հակոբի՝ Իսահակի իրավահաջորդը լինելու փաստը վերահաստատվում է։ Էլազարը կարծում է, որ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ խելացի, հաշվենկատ մարդը, ով երբեմն այդքան էլ ազնիվ չէ, ավելի նախընտրելի է որպես առաջնորդ, քան ուղղախոս, իմպուլսիվ մեկը, ով չի կարող տարբերակիչ որոշումներ կայացնել[5]։

Առաջնեկի օրհնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրհնությունները բարձրաձայն արտաբերելը ֆորմալ գործընթաց էր համարվում, որով առաջնեկին կարգում էին առաջին կարգի ժառանգ[6]։

Ծննդոց 27:5–7-ում Ռեբեկան լսում է, թե ինչպես է Իսահակը Եսավին ասում.«Ահա ես ծերացել եմ եւ չգիտեմ, թէ երբ կը մեռնեմ։ Արդ, ա՛ռ քո զէնքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ եւ ինձ համար ո՛րս արա, ինձ համար պատրաստի՛ր իմ սիրած խորտիկները եւ բե՛ր, մատուցի՛ր ինձ, որ ուտեմ եւ օրհնեմ քեզ, քանի դեռ կենդանի եմ» ։ Ռեբեկան խորհուրդ է տալիս Հակոբին ձևացնեկ, թե ինքն է Եսավը եղբոր փոխարեն հորից օրհնություն ստանալու համար։ Նա հագնում է Եսավի լավագույն զգեստները և պատրանք ստեղծելու համար իր ձեռքերը ծածկում է գառան բրդով։ Հակոբը Իսահակին բերում է մի ափսե Ռեբեկայի` այծի մսով պատրաստած կերակուրը։ Սրանից հետո Իսահակը Հակոբին է շնորհում իր հայրական օրհնանքը։

Եսավը սաստիկ զայրանում է և երդվում է սպանել Հակոբին (Genesis 27:41) իրենց հոր մահից հետո։ Ռեբեկան միջամտում է, որպեսզի իր կրտսեր որդուն` Հակոբին, փրկի եղբոր վրեժից.[7]։ Ռեբեկայի հորդորով Հակոբը մեկնում է հեռավոր երկիր քեռու` Լաբանի մոտ աշխատելու համար (Genesis 28:5)` Իսահակին ասելով, թե Հակոբին ուղարկել է մոր ժողովրդից կին ընտրելու։

հակոբը անմիջապես չի ստանում հոր ժառանգությունը։ Մեկնելով հեռավոր երկրներ` նա Եսավին է թողնում հոր ունեցվածքն ու վրանները։ Հակոբը ստիպված է լինում քնել բաց երկնքի տակ, իսկ հետո Լաբանի մոտ աշխատել որպես սպասավոր։ Ժամանակին Հակոբը խաբեց հորը, իսկ հիմա իր բարեկամ Լաբանն էր նրան խաբում թե'աշխատավարձի, թե' ամուսնության հարցում (յոթ տարվա աշխատանքի դիմաց Հակոբը պետք է ամուսնանար Լաբանի դստեր` Ռեիչելի հետ, բայց ամուսնացնում են ավագ դստեր`Լեայի հետ).[8] ։ Բայց, հակառակ Լաբանի, Հակոբը շուտով այնքան է հարստանում, որ շարժում է Լաբանի և նրա որդիների նախանձը։

Պիտեր Պաուլ Ռուբենս, Հակոբի և Եսավի հաշտեցումը, 1624.

Հաշտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածաշունչը պատմում է Աստծո պատվիրանով Հակոբի և Եսավի վերջնական հանդիպման մասին այն բանից հետո, երբ Հակոբը Լաբանի հետ ապրում է ավելի քան քսան տարի։ Երկու տղամարդիկ պատրատվում են իրենց հանդիպմանը, ինչպես երկու պատերազմի պատրաստվող զինվորներ։ Հակոբը իր ընտանիքին բաժանում է երկու ճամբարների, որ մեկի պարտության դեպքում մյուսը կարողանա փախչել։ Հակոբը Եսավի մոտ սուրհանդակներ է ուղարկում, ինչպես նաև ընծաներ՝ նպատակ ունենալով նրան հաճոյանալ[8]։ Հակոբը Իսրայել անունն է ստանում Եսավի մոտ տանող ճանապարհին Աստծո հրեշտակի հետ ունեցած համառ պայքարից հետո։ Նրա մի կողը դուրս է գալիս, բայց նա շարունակում է պայքարը և վաստակում անունը[9]։ Հրեշտակի հետ հանդիպումից հետո Հակոբը անցնում է Յաբոկ ծանծաղուտը և դեմ հանդիման դուրս գալիս Եսավի հետ, ով կսզբում, թվում է, ուրախ է տեսնել եղբորը, ինչը եղբոր ուղարկած ընծաների շնորհիվ էր։ Եսավը սկզբում հրաժարվում է ընծաներից, բայց Հակոբը պնդում է, որ եղբայրը վերցնի։ Ամեն դեպքում, Հակոբը ակնհայտորեն չի վստահում եղբոր բարյացակամությանը։ Նա ապատրվակներ է գտնում Եսավի հետ Սեիր լեռը բարձրանաու համար, և հետո էլ խուսափում է Եսավի՝ իր մարդկանց Հակոբին հետ ուղեկցելու փորձից և վերջապես ավարտին է հասցնում իր եղբայրական խաբեությունը՝ Եսավի հետ Սեիր գնալու փոխարեն գնալով Սուկոթ, Շալեմ։

Հակոբի և Եսավի հաջորդ հանդիպումը տեղի է ունենում իրենց հոր թաղման արարողության ժամանակ Հեբրոնում։ Այսպես կոչված հաշտեցումը մակերեսային և ժամանակավոր բնույթ ուներ։

Տեսակետներ անդրանիկության վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդոց 25-ի պատումը, որտեղ Եսավը վաճառում է իր առաջնեկությունը, ցույց է տալիս, որ Եսավը արհամարհում էր իր առաջնեկությունը։ Սա նաև վկայակոչում է, որ Հակոբը հաշվենկատ էր։

Եսավի մոր և հոր աչքերում գուցե նա արժանի էր այդ խաբեությանը։ Հետագայում Ռեբեկան դրդում է Հակոբին ստանալ հոր օրհնությունը՝ ներկայանալով որպես Եսավ։ Խարդախությունը բացահայտելուց հետո Իսահակը հրաժարվում է հետ վերցնել Հակոբի օրհնությունը և չի օրհնում Եսավին։ Այն բանից հետո, որ Եսավը աղաչում է, նրան տալիս է անսահման օրհնություն (Ծննդոց 27։34-40 Genesis 27:34–40):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]