Հակոբ Էմինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Էմինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | 1878 |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիա կամ Մարզվան |
Մահացել է | 1915 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Անատոլիայի քոլեջ Սիրիական բողոքական կոլեջի (Բեյրութի Ամերիկյան համալսարան) բժշկական բաժին |
Մասնագիտություն | բժիշկ |
Հակոբ Սերովբե Էմինյան (1878, Սեբաստիա - 1915), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Էմինյանը ծնվել է 1878 թվականին, Սեբաստիայի նահանգի Սեբաստիա կամ Մարզվան քաղաքում։ 1899 թվականին ավարտել է Անատոլիայի քոլեջը և ստացել «պսակավոր արվեստից» վկայական։ 1905 թվականին ավարտել է Սիրիական բողոքական քոլեջի (Բեյրութի Ամերիկյան համալսարան) բժշկական բաժինը։ 1908 թվականից Եվդոկիայում բժիշկ է աշխատել։ Մարզվանում (Մերզիֆոն) բժիշկ, ապա առողջապահության ուսուցիչ է աշխատել (Last position teacher in Hygien and General pratectioner in Merzifoun, Asia Minor)։
1914 թվականից սկսված Առաջին աշխարհամարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Եվդոկիայում զինվորական բժիշկ ծառայել։ Հրաժարվել է իսլամ ընդունելու առաջարկից։
1915 թվականին Եվդոկիայում կախաղան է բարձրացվել բժիշկներ Միսաք Փանոսյանի և Արմենակ Սերայտարյանի հետ միասին՝ 37 տարեկանում։ Այլ տվյալով՝ 1915 թվականին սպանվել է Սեբաստիայի նահանգի Եվդոկիայի գավառի Զիլե ավանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գ. 1, Սեբաստիայի նահանգ, Ե., 2004։
- Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 01-11-2012
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։