Հակոբ Արսենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Արսենյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Հակոբ Արսենյան
Hagop Arsenian.png
Ծնվել է1881
ԾննդավայրԲրուսայի նա­հան­գ
Նի­կո­մի­դի­այ­ի գա­վա­ռա­կ
Օվա­ջըկ գյու­ղ
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի դե­ղա­գոր­ծա­կան բաժ­ին
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԳա­զա­յի անգ­լի­ա­կան C.M.S. հի­վան­դա­նո­ցի դե­ղա­տուն

Հակոբ Արսենյան (1881, Բրուսայի նահանգ, Նիկոմեդիայի գավառակ, Օվաջըկ գյուղ - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Արսենյանը ծնվել է 1881 թվականին, Բրուսայի նահանգի Նիկոմեդիայի գավառակի Օվաջըկ գյուղում։ Նախնական ուսումն ստացել է ծննդավայրի ազգային վարժարանում։ 1904-1907 թվականներին ուսանել է Կ. Պոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանի դեղագործական բաժնում։ Սեփական դեղատուն է ունեցել Բրուսայի նահանգի Ադաբազար, ապա՝ Զմյուռնիա նահանգի կենտրոն Զմյուռնիա քաղաքներում։ 1915 թվականին Մեծ եղեռնի ժամանակ, մահացու վտանգներից ազատվելուց հետո, ընտանիքով փորձել է Մեսքենեից Հալեպ փախչել։ Հազար ու մի դժվարություններ կրելուց հետո օսմանյան բանակ է զորակոչվել։ Որպես զինվորական դեղագործ, հիսնապետի աստիճանով ուղարկվել է Երուսաղեմ, ուր տեղափոխել է ընտանիքի ողջ մնացած անդամներին։ 1918 թվականին օսմանյան կառավարությունը նրան նշանակել է Բեթղեհեմ քաղաքի դեղագործ։ 1918 թվականին բրիտանական բանակը Պաղեստինը գրավելիս, Թուլ-Քերիմում գերի է ընկել։ Տարագրվել է Եգիպտոս և վեց ամիս բանտարկված մնացել։ Ազատվելուց հետո վերադարձել է Երուսաղեմ` ըն­տա­նի­քի մոտ։ 1920 թվականին բրի­տա­նա­կան ման­դա­տա­յին կա­ռա­վա­րու­թյու­նը նրան նշա­նա­կել է Գազա քա­ղա­քի դե­ղա­գործ։ 1923 թվականին աշ­խա­տան­քի է ան­ցել Գա­զա­յի անգ­լի­ա­կան C.M.S. հի­վան­դա­նո­ցի դե­ղա­տա­նը։ Եղել է բազ­մազգ քա­ղա­քում հարգ­ված ու սիր­ված մարդ և հմուտ մաս­նա­գետ։ 1938 թվականի հաս­ցեն` Agop Arsenian, Kaza (Palestine)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։