Հակոբ Այվազ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1911[1] կամ մարտի 13, 1911 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 29, 2006[2] (95 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Շիշլիի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեղինակ և դերասան |
Հակոբ Այվազ (նաև` Հակոբ Այվազյան, ապրիլի 2, 1911[1] կամ մարտի 13, 1911, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 29, 2006[2], Ստամբուլ, Թուրքիա), հայ դերասան, դրամատուրգ, բեմադրիչ, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ստամբուլի Ենի Գարրի Լանկա թաղամասում։ Կրթությունը ստացել է Լևոնյան և Բերայի էսայան վարժարաններում" Մշտապես հաճախել է Ա. Պեմնկլյանի օպերետային խմբի ներկայացումներին։ Որպես դերասան մասնակցել է Պոլսում գործող տարբեր թատերախմբերի աշխատանքներին[3]։
Հայտնի է իր տպագրած «Քուլիս» թատերական հանդեսով (1946-1996), որը համարվել է Մերձավոր Արևելքի եզակի թատերական պարբերականը[4]
Մահացել է 2006 թվականի սեպտեմբերի 29-ին, Ստամբուլում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1929-1935 թվականներին Շ. Գարագաշի և Ա. Մատաթյանի թուրքերենով բեմադրված պիեսներում որոշ դերեր է կատարել։ 1946 թվականին, երբ վերաբացվել է Ստամբուլի հայկական թատրոնը, Այվազյանը խաղացել է «Երիտասարդաց թատերախմբում»։ Իսկ արդեն 1956 թվականին կազմակերպել է Մշակութային միության «Փոքր թատերախումբը», բեմադրել մի շարք պիեսներ։
Բացի դերասան և ռեժիսոր լինելուց՝ Հակոբ Այվազյանը հայտնի է նաև որպես թատերական պարբերականի հրատարակիչ։ 1946-1996 թվականներին տպագրել է «Քուլիս» թատերական հանդեսը։ Այն ժամանակի միակ պարբերականն էր, որը, տարբեր թղթակիցներ ունենալով աշխարհի տարբեր երկրներում, պարբերաբար նորություններ է հաղորդել մշակույթի տարբեր ոլորտների վերաբերյալ։
Բեյրութում կազմակերպվել է «Պեյրութահայ քուլիսականներու թատերախումբը»՝ «Քուլիսի» 15-ամյակին նվիրված, որի բացմանը ներկայացվել է Հակոբ Այվազյանի «Շատերեն մեկը կամ վերջին վարագույրը» պիեսի բեմադրությունը։
Այվազյանը մեկնել է տարբեր երկրներ, որպեսզի հարստացնի «Քուլիսի» բովանդակությունը։ Երկու անգամ եղել է Երևանում[5]։
«Քուլիսի» տպագրությունը դադարելուց հետո թղթակցել է «Ակոս» թերթին, հուշեր գրել տարբեր ականավոր գործիչների մասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Հայազգ» հիմնադրամի հայկական հանրագիտարան, Армянская энциклопедия фонда «Хайазг» (ռուս.) / под ред. С. Саядов — 2007.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 22
- ↑ ՀԱԿՈԲ ԱՅՎԱԶ (Հակոբ Այվազյան Կարապետի)
- ↑ Պոլսահայ անվանի թատերագետ և խմբագիր Հակոբ Այվազը կրկին Հայաստանում Է