Հականեխիչ միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հականեխիչ միջոցներ (շինարարության մեջ), փայտանյութի փտում առաջացնող սնկերը թունավորող նյութեր։ Բաժանվում են երկու խմբի՝ ջրում լուծվող և չլուծվող։ Ջրում լուծվող հականեխիչ միջոցներից են նատրիումի ֆտորիդը, նատրիումի սիլիցիում-ֆտորիդը, նատրիումի դինիտրոֆենոլատը։ Օգտագործվում են (ջրային լուծույթների ձևով) փայտե տարրերի մակերևույթների օծման կամ տոգորման համար։ Ջրում չլուծվող (ձիթանման) հականեխիչ միջոցներից լայն կիրառություն ունեն քարածխի և թերթաքարի ձեթերը, որոնք օգտագործվում են երկաթուղային կոճափայտերի, օդային էլեկտրահաղորդման հենարանների, փայտե կամուրջների համար։