Jump to content

Հակահարված (արվեստագետների խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակահարված (այլ կիրառումներ)

Հակահարված, Երևանում փողոցային արվեստով (սթրիթ արտով) զբաղվող երիտասարդ արվեստագետների խումբ, որոնք քաղաքի փողոցներում գրաֆիտիի և պաստառների տեսքով, իրենց պնդմամբ, «հակահարված» են հասցնում անարդարությունների[1]։

Խումբը կազմավորվել է 2012 թվականին։ Ժամանակի ընթացքում անդամները փոխվել են, բայց գործունեությունը չի դադարել։ Խմբի գաղափարները չեն համապատասխանում որևէ քաղաքական ուժի գաղափարներին և միավորվելը անդամների համար ազատ ստեղծագործական տարածք ստեղծելու փորձ է[1]։

«Հակահարածի» անդամները ըստ իրենց պնդման պարզապես նկարիչներ չեն, այլ իրենց արվեստով աջակցում են քաղաքացիական շարժումներին։ Աֆրիկյանների տան ակտիվիստներին, քաղբանտարկյալների շարժման ակտիվիստների, «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստներին և այլք[1]։

«Հակահարվածի» անդամներին մի քանի անգամ բերման են ենթարկել ոստիկանանակն բաժանմունք[1]։

Հիմա «Հակահարվածի» երեք հիմնական անդամներն (արտակտիվիստները) են Արտակ Գևորգյանը, Հերբերտ Գևորգյանն ու Լուսինե Հայրապետյանը[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի ստեղծագործություններից են պատին պատկերված Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի նկարները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]