Jump to content

Հակադարձ կապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակադարձ կապ, որևէ համակարգի աշխատանքի արդյունքների ազդեցությունը նույն այդ համակարգի հետագա աշխատանքի բնույթի վրա։ Համակարգի գործադիր օրգանի գործողության արդյունքների մասին ինֆորմացիան hակադարձ կապի շղթայով մտնում է կառավարող օրգան։ Այդ ինֆորմացիայի հիման վրա կառավարող օրգանը արտադրում է ճշգրտող, շտկող ազդանշաններ։ Հակադարձ կապը հնարավորություն է տալիս կառավարման պրոցեսում օգտագործել տվյալ պարագաներում օբյեկտի փաստացի վարքի մասին ինֆորմացիան։ Տարբերում են բացասական հակադարձ կապ, որը օբյեկտը հավասարակշռությունից շեղվելու դեպքում չեզոքացնում է այդ շեղումը, և դրական հակադարձ կապ, որը նպաստում է այլ հավասարակշռված վիճակի անցնելուն կամ առաջացնում հեղեղային պրոցես։ Հակադարձ կապը կիբեռնետիկայի առավել կարևոր հասկացություններից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 58