Հալկամ Պապեռոնցի
Հալկամ Պապեռոնցի | ||
| ||
---|---|---|
12-րդ դարի վերջ - 13-րդ դարի սկիզբ | ||
Ծննդյան օր | 12-րդ դար | |
Ծննդավայր | Պապեռոն, Լամբրոնի գավառ, Օշինյանների իշխանություն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն | |
Վախճանի օր | 13-րդ դար | |
Դինաստիա | Հեթումյաններ | |
Քաղաքացիություն | Կիլիկիայի Հայկական Իշխանություն և Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
Հայր | Սմբատ Հեթումյան |
Հալկամ Պապեռոնցի (12-րդ դար, Պապեռոն, Լամբրոնի գավառ, Օշինյանների իշխանություն, Կիլիկիայի Հայկական Իշխանություն - 13-րդ դար), հայ իշխան Կիլիկիայի հայկական իշխանությունում և Կիլիկիայի հայկական թագավորությունում, Մանիոն, Լամոս, Ժամնկա և Անամուռ բերդերի տերը։
Ռիտայի և Բակուրանի եղբայրը, Կիլիկիայի իշխան, ապա՝ թագավոր Լևոն Բ-ի մորեղբայրը[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1197 թվականին Կիլիկիայի իշխան Լևոն Բ-ի կողմից Ներսես Լամբրոնացու և Պողոս իշխանի հետ, որպես պատվիրակ ուղարկվում է Կոստանդնուպոլիս՝ Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Գ Անգելոսի (1195-1203) մոտ։ 1199 թվականին մասնակցել է Լևոն Բ-ի թագադրության արարողությանը, որով Լևոնը հռչակվում է Կիլիկիայի թագավոր[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 13․