Հալավարի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Հալավար ջրամբար
Գտնվում է Հալավար գետի վրա
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Արագածոտնի մարզ

Հալավարի ջրամբար, Մելիք գյուղի ջրամբար, Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Հալավար գետի վրա՝ Ծաղկահովիտ գյուղից 8 կմ արևելք՝ մոտ 2030 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1981 թ.-ին։ Մակերեսը 0, 46 կմ2 է, միջին խորությունը՝ 8 մ ջրատարողությունը՝ 5, 5 միլիոն մ3։ Հոսքի կարգավորումը սեզոնային է։ Պատվարը հողային է՝ ավագակավային միջուկով, երկարությունը՝ 255 մ, առավելագույն բարձրությունը՝ 32 մ։ Ջուրը բաց է թողնվում մետաղական խողովակաշարի միջոցով։ Ոռոգվող հողատարածություններն ավելի բարձր են, և պատվարի մոտ կառուցված է ջրհան կայան։ Ջրամբարի թասի երկրաբանական անբարենպաստ պայմանների պատճառով տեղի է ունենում ջրի զգալի կորուստ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png