Հաթերք (բերդավան)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաթերք (այլ կիրառումներ)
Հաթերք (Հայթերք, Խաթերք), բերդավան միջնադարյան Խաչենի իշխանության Հաթերք գավառում, Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին։ XII-XIII դդ.` Հաթերքի իշխանության կենտրոնը։ Ավերվել է XV-XVI դդ., ակկոյունլու և կարակոյունլու թուրքական ցեղերի ասպատակությունների հետևանքով։ XVI դարի վերջին Հաթերքի բնակիչները բերդավանի ավերակներից ոչ հեռու հիմնել են նույնանուն գյուղը (այժմ` ԼՂՀ Մարտակերտի շրջանում)։ Մխիթար Գոշն իր «Գիրք Դատաստանի» երկն ավարտել է Հաթերքում՝ Հաթերքի գահերեց իշխան Վախթանգի ապարանքում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |