ՄԱԿ–ի Հազարամյակի հռչակագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հազարամյակի հռչակագիրից)
Jump to navigation Jump to search

ՄԱԿ–ի Հազարամյակի հռչակագիր (ՄԱԿ-ի լեզուներով. անգլ.՝ United Nations Millennium Declaration, իսպ.՝ Declaración del Milenio, ռուս.՝ Декларация тысячелетия Организации Объединённых Наций), ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2000 թվականի սեպտեմբերի 8-ին (որոշում № A/RES/52/2)։

«ՄԱԿ–ի Հազարամյակի հռչակագրում» ՄԱԿ–ի անդամ պետությունները պարտավորություններ են վերցրել խաղաղության և անվտանգության, զարգացման, շրջակա միջավայրի պահպանության, մարդու իրավունքի, ժողովրդավարության, խոցելիների պաշտպանության, Աֆրիկայի կարիքների բավարարման, ՄԱԿ–ի ամրապնդման բնագավառներում հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար։

Որոշ նպատակներ, հատկապես զարգացման ասպարեզում, ձևակերպված են հստակ, նշված թվերով և ժամկետներով (հիմնականում 2015 և 2020 թվականներ)։

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը իր ելույթներում և հաշվետվություններում կանոնավոր կերպով հաղորդում է փաստացի իրականացված պարտավորությունների մասին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]