ՀՀԱ-9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՀՀԱ-9
СПГ-9
Spg 9 from libya.jpg
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակrecoilless rifle?
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1962
ՍտեղծողVyacheslav Ivanovich Silin?
Տեխնիկական տվյալներ
Փողի տրամաչափ73 մմ
Զենքի երկարություն2110 մմ
Զենքի քաշը առանց փամփուշտների47,6 կգ
Գնդակի սկզբնական արագություն435 մ/վ սկզբնական, արագացումից հետո մինչև 700 մ/վ (ՀԱ-9) և 316 մ/վ (ԲԱ-9) մ/վ
Ուղիղ կրակի հեռավորություն800 մ
Նշանառու հեռավորություն1300, անջատ ուղղորդմամբ բեկորային ականով — 4500 մ

ՀՀԱ-9, ՀՀՆ-9 կամ "Նիզակ" (ինդեքս ГРАУ — 6Г6), խորհրդային հաստոցային հակատանկային ականանետ։ Զորքերում կոչվում է նաեւ «սապոգ»։ Ականանետը ընդունվել է սպառազինության 1963թ.։ Հետագայում ականանետի համար մշակվել է բեկորային հակահետեւակային արկ։ Հաշվարկը՝ 4 մարդ, ականանետը տարանջատ (երթային) վիճակում կարող է տեղափոխվել մեծ հեռավորությունների վրա, ինչպես նաև կարող է տեղափոխել այն մարտական վիճակում՝ կրակային դիքի փոփոխության ընթացքում։

Ականանետի արկերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականանետի համար մշակված են հետեւյալ լիցքերը

  • լիցք ՀԱ-9Վ (ինդեքս ГРАУ — 7П3) հակատանկային արկով ՀԱ -9,
  • լիցք ԲԱ-9Վ (ինդեքս ГРАУ — 7П4) բեկորային արկ ԲԱ-9,
  • լիցք ԲԱ-9ՎՄ (ինդեքս ГРАУ — 7П4М) բեկորային արկ-9Մ,
  • լիցք ԲԱ-9ՎՄ1 (ինդեքս ГРАУ — 7П4М1) բեկորային արկ ԲԱ-9Մ1,
  • լիցք ՀԱ-9ՎՍ (ինդեքս ГРАУ — 7П14) հակատանկային արկ ՀԱ-9Ս,
  • լիցք ՀԱ-9ՎՍ1 (ինդեքս ГРАУ — 7П20) հակատանկային արկ ՀԱ-9Ս1։

Նաեւ 2А28 "Որոտ" զինատեսակի հետ կիրառվում է մեծ ՀԱ-15Վ.

Մարտավարական-տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղակի ուղղորդմամբ կրակի նշանառում:

Ականանետն ունի հետեւյալ բնութագրերը։

  • քաշը։
    • նշանառմամբ — 49,5 կգ,
    • այդ թվում եռոտանի հաստոցը — 12 կգ,
    • ընթացքի անիվը(ՀՀԱ-9Դ) — 14 կգ.
  • փողի երկարությունը — 850 մմ;
  • կրակի հեռահարությունը — 1115 մմ (ՀԱ-9Վ) կամ 1062 մմ (ԲԱ-9Վ);
  • ականանետի երկարությունը — 2110 մմ;
  • արկի սկզբնական արագությունը 435 մ/վ (ՀԱ-9Վ) կամ 316 մ/վ(ԲԱ-9Վ);
  • արկի առավելագույն արագությունը 700 մ/վ;
  • զրահախոցումը — 300 մմ (ՀԱ-9Վ) կամ 400 մմ (ՀԱ-9ՎՍ);
  • կրակի առավելագույն հեռավորությունը — 1300 մ (հակատանկային) կամ 4500 մ (հակահետեւակային ական);
  • ուղիղ կրակոցի հեռահարությունը — 800 մ;
  • արագաձգություն — մինչև 6 կրակոց րոպեում.

Ականանետի հաշվարկ 4 անձ՝ հրամանատար, նշանառու, լիցքավորող, մոտեցնող.

Շահագործումը և մարտական կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի կիրառվում է Ադրբեջանական ԶՈՒ կողմից Արցախի հետ սահմանի վրա։

  • ԽՍՀՄ
  • ՌԴ
  • Բուլղարիա
  • Աֆգանիստան
  • Ղրղզստան
  • Կուբա
  • Ուկրաինա
  • Իսլամական պետություն
  • Ադրբեջան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]