ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՀՊԱՀ ագրոնոմիական ֆակուլտետը ստեղծվել է 1930 թ., ստեղծման օրից մինչև 1943 թ. կոչվել է դաշտավարական, այնուհետև՝ ագրոնոմիական ֆակուլտետ։ Ֆակուլտետի հիմնադրման գործում մեծ է ականավոր գիտնական, ֆակուլտետի առաջին դեկան Պ. Բ. Քալանթարյանի ավանդը։ Ներկայումս ֆակուլտետը ղեկավարում է տ.գ.թ., դոցենտ Գագիկ Սերյոժայի Սանթրոսյանը։

Ագրոնոմիական ֆակուլտետի առաջնահերթ խնդիրն է գյուղատնտեսության ոլորտն ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Ագրոնոմիա
  • Բույսերի պաշտպանություն
  • Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա
  • Ագրոէկոլոգիա
  • Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում։