Կրոյֆի շրջադարձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Կրոյֆը ԱԱ-1974-ում

Կրոյֆի պտույտը, նաև Կրոյֆի շրջադարձը (անգլ.՝ Cruyff turn, հոլ.՝ Cruijff turn), ֆուտբոլային հնարք, որն օգտագործվում է ամբողջ աշխարհի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների կողմից։ Անվանվել է ի պատիվ Յոհան Կրոյֆի, ով այս շարժումը կիրառել է 1974 թվականի աշխարհի առաջնությունում[1]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի Աշխարհի առաջնության խմբային փուլում Շվեդիայի ազգային հավաքականի դեմ խաղի 24-րդ րոպեին, երբ Յոհան Կրոյֆը վերահսկում էր գնդակը հարձակողական դիրքում, բայց կանգնած էր դեպի իր դարպասը և սերտորեն պահպանում էր շվեդ պաշտպան Յան Ուլսոնը, Կրոյֆը ձևացրեց, թե պատրաստվում է փոխանցում կատարել՝ բարձրացնելով իր ոտքը։ Դրանից հետո հոլանդացի ֆուտբոլիստը գնդակը կտրուկ քաշել է իր մյուս ոտքի հետևից՝ այն գլորելով սկզբնական ուղղությանը հակառակ ուղղությամբ, որից հետո շրջվել է 180 աստիճանով և արագացել վազքը:Իր պարզության, արդյունավետության և անկանխատեսելիության շնորհիվ Կրոյֆի շրջադարձը շարունակում է մնալ ժամանակակից ֆուտբոլում դրիբլինգի ամենատարածված հնարքներից մեկը[2][3][4][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Finbarr Sheehy and Scott Murray (2016 թ․ մարտի 24). «What is a Cruyff Turn?» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  2. John Brewin (2016 թ․ մարտի 24). «All-time Top 20: No. 3 Johan Cruyff» (անգլերեն). ESPN. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Scott Murray (2018 թ․ մայիսի 27). «World Cup: 25 stunning moments … No25: the Cruyff Turn is born in 1974» (անգլերեն). The Guardian. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  4. Matt Majendie (2016 թ․ հուլիսի 6). «Euro 2016: Wales striker Hal Robson-Kanu on that Cruyff turn and the years he spent perfecting technique». standard.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  5. Mark White (2020 թ․ հունիսի 19). «Simplicity matters: how did the Cruyff Turn become so iconic?» (անգլերեն). FourFourTwo. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]