Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում (2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում
Տեսակահաբեկչական ակտ և ահաբեկչական հարձակում պայթյունով
Երկիր Իրաք
ՏեղադրանքKarrada?
Տարեթիվհուլիսի 3, 2016 և հուլիսի 2, 2016
Զոհվածներ125 մարդ և 383 մարդ[1]
Վիրավորներ150 ± 1 և 200[1]
 July 2016 Baghdad bombings Վիքիպահեստում

Կրկնակի ահաբեկչություն Բաղդադում, ահաբեկչական գործողություն, երկու պայթյունների շարք (ականապատ մեքենա և ինքնաշեն ռումբ), որը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Առաջին պայթյունը որոտացել է կենտրոնական Ալ-Քարադա շրջանում՝ կրոնական կենտրոնից և խանութներից ոչ հեռու (շիաների շրջանում)[2]. այնտեղ մայրամուտից հետո մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում մարդաշատ է եղել։ Շուտով ինքնաշեն ռումբը պայթել է քաղաքի հյուսիսային շրջանի Աշ-Շաաբ շուկայի մոտ[2]։

Զոհվել է 292 մարդ, ավելի քան 200-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը[2]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին երկրում եռօրյա սուգ է հայտարարել ողբերգության զոհերի հիշատակին[3][4]։ Իրաքի իշխանությունները նաև կարգադրել են անհապաղ մահապատժի ենթարկել բոլոր դատապարտված ահաբեկիչներին[5], որոնք գտնվել են Իրաքի բանտերում[6]։

Հուլիսի 5-ին ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ-Գաբբանը հրաժարական է տվել՝ իր հեռանալու պատճառը համարելով «անվտանգության համակարգերի» համակարգման բացակայությունը[7][8][9]։

Աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հանրության մի շարք ներկայացուցիչներ դատապարտել են ահաբեկչությունը. ՄԱԿ-ում այն անվանել են «վախկոտ և նողկալի», ԱՄՆ-ում նշել են, որ հարձակումները միայն կամրապնդեն ԱՄՆ-ի աջակցությունը Իրաքի զինված ուժերին ԻՊ-ի դեմ պայքարում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ ահաբեկիչների դեմ անհրաժեշտ է անողոք պայքար մղել[3], ՌԴ ԱԳՆ-ն «վճռականորեն դատապարտել է» ահաբեկչությունը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.start.umd.edu/gtd/search/IncidentSummary.aspx?gtdid=201607020002
  2. 2,0 2,1 2,2 «Увеличилось число погибших при взрывах в столице Ирака, ответственность за теракт взяли на себя боевики террористической группировки ИГИЛ, запрещенной в России». Сайт телеканала НТВ. 2016 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 3-ին.
  3. 3,0 3,1 Вавилин, Василий (2016 թ․ հուլիսի 4). «СМИ: число жертв теракта в Багдаде превысило 200 человек» (ռուսերեն). ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  4. «Число жертв теракта в Багдаде выросло до 213 человек». РБК. 2016 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  5. «AFP: пять заключенных казнены в Ираке после теракта в Багдаде». ТАСС. 2016 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Реакция на двойной теракт в Багдаде: в Ираке казнят всех осужденных террористов». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Глава МВД Ирака уходит в отставку». Газета «Коммерсантъ». 2016 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  8. Hume, Tim (2016 թ․ հուլիսի 5). «Iraq's interior minister resigns in wake of devastating Baghdad truck bombing» (անգլերեն). CNN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  9. «Глава МВД Ирака подал в отставку из-за терактов в Багдаде». ИА REGNUM. 2016 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Комментарий Департамента информации и печати МИД России в связи с двойным терактом в Багдаде». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.