Կրիտիկական օպալեսցենցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևույթը
Սև օպալի օպալեսցենցիան
Լույսի տակ ապակու արտացոլանքը դեղնավուն է, իսկ ապակին իրականում կապույտ գույնի է[1]

Կրիտիկական օպալեսցենցիա (օպա և լատիներեն լատ.՝ escentia - վերջածանց, որ նշանակում է թույլ ազդեցություն), լույսի ցրման կտրուկ ուժեղացումը մաքուր նյութերում՝ կրիտիկական վիճակներում, ինչպես նաև հեղուկների կամ գազերի լուծույթներում, երբ դրանք հասնում են լուծելիության կրիտիկական կետերին։

Երևույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևույթը բացատրել է լեհ ֆիզիկոս Մ․ Սմոլուխովսկին (M․ Smoluchowski, 1872-1917), 1908 թվականին։ Նա ցույց է տվել, որ կրիտիկական ջերմաստիճանում նյութի սեղմությունը խիստ մեծանում է, որի հետևանքով մասնիկների ջերմային շարժման էներգիան բավարար է դառնում խտության ֆլուկաուացիաների թվի «հանկարծակի» կտրուկ աճի համար։

Յուրաքանչյուր այդպիսի ֆլուկտուացիա նշանակում է միջավայրի օպտիկական համասեռության խախտում, այսինքն՝ տվյալ միկրոծավալում միջավայրի բեկման ցուցչի փոփոխություն։ Կրիտիկական օպալեսցենցիայի դեպքում ֆլուկտուացիաների թվի կտրուկ աճը գործնականում թափանցիկ միջավայրը դարձնում է պղտոր միջավայր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Словарь по геологии нефти, 1952
  • Большой словарь иностранных слов (А. Ю. Москвин. 2003)
  • Большой энциклопедический словарь
  • СТБ 1650—2008 «Винодельческая промышленность. Термины и определения»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Blue & red | Causes of Color»։ Արխիվացված օրիգինալից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-22 


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 551 CC BY-SA icon 80x15.png