Կրիվցովի հուշահամալիր
![]() | |
Տեսակ | տեսարժան վայր, պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բոլխովսկի շրջան |
Հիմնադրված է | 1970 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
![]() | |
![]() | |
Կրիվցովի հուշահամալիր (ռուս.՝ Кривцовский мемориал) հուշահամալիրային կառույց` Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիր, որը գտնվում է Օրյոլի մարզի Բոլխովսկի շրջանում։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրը հիշատակ է 1941 թվականի աշնանից մինչև 1943 թվականի ամռանը Օկա և Զուշա գետերի հատման վրա գտնվող «Մահվան հովտում» գերմանական զորքերի դեմ մղված մարտերին։
Համալիրը կազմված է երկու մասից. զոհված զինվորներին նվիրված 15 մետրանոց բուրգի տեսքով հուշարձանից և երկու եղբայրական գերեզմաններով սգո արարողությունների հրապարակից, որտեղ տեղադրված է 9 մետրանոց կոթող և վառվում է «Փառքի հավերժական կրակը»։
1970 թվականի սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել «Կրիվցովի հուշահամալիրի» բացումը։ Հեղինակներն են ճարտարապետ Ս. Ֆյոդորովը, քանդակագործ Վ. Բասարևը, նկարիչ Անդրեյ Կուրնակովը։
2012 թվականին քար է դրվել այն վայրում, որտեղ պետք է տաճար կառուցվի զոհված զինվորների պատվին։
2016 թվականին հուշարձանը մտել է Ռուսաստանի` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ընկած խորհրդային զինվորների հիշատակին կանգնեցված նշանավոր հուշահամալիրների տասնյակի մեջ[2]։
Հուշահամալիրից ոչ հեռու գտնվում է ռուս-թուրքական պատերազմի հերոս ռուս գեներալ Վ. Լավրովի գերեզմանոցը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ստելա
-
Հուշարձան «Սգավոր մայր»
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/%D0%94%D0%BE%D1%80%D0%BE%D0%B3%D0%B0_%D0%BA_%D0%9A%D1%80%D0%B8%D0%B2%D1%86%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%BC%D1%83_%D0%BC%D0%B5%D0%BC%D0%BE%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%83.jpg/220px-%D0%94%D0%BE%D1%80%D0%BE%D0%B3%D0%B0_%D0%BA_%D0%9A%D1%80%D0%B8%D0%B2%D1%86%D0%BE%D0%B2%D1%81%D0%BA%D0%BE%D0%BC%D1%83_%D0%BC%D0%B5%D0%BC%D0%BE%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%83.jpg)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение исполкома Орловского областного Совета депутатов трудящихся № 63 от 03.02.1977
- ↑ «Ростуризм отметил 10 мемориальных комплексов России, посвященных ВОВ». РИА Новости. 22.06.2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Федоров С.И. Кривцовский мемориал: памятник ратной славы. — Орел: Вешние воды, 2004. — 55 с. — ISBN 5-87295-159-0