Անդրեյ Կուրնակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Կուրնակով
Ծնվել էհոկտեմբերի 5 (18), 1916
ԾննդավայրՕրյոլ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 7, 2010(2010-02-07) (93 տարեկան)
Մահվան վայրՕրյոլ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԽարկովի գեղարվեստի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան,
, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ և ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Անդրեյ Կուրնակով (ռուս.՝ Андрей Ильич Курнако́в , հոկտեմբերի 5 (18), 1916, Օրյոլ, Ռուսական կայսրություն - փետրվարի 7, 2010(2010-02-07), Օրյոլ, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ, մանկավարժ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1987), պրոֆեսոր, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իրական անդամ (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Կուրնակովը ծնվել է 1916 թվականի սեպտեմբերի 22-ին (հոկտոմբերի 5-ին) Օրյոլ քաղաքում, աշխատավորի ընտանիքում։ 1937 թվականին Օռլովի նկարչական ուսումնարանը գերազանցությամբ ավարտելուց հետո աշխատել է տեղական երիտասարդական թերթում։

Եղել Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Մարտական ուղին ավարտել է 1945 թվականին, Չինաստանի հետ սահմանին[1]։

Պատերազմից հետո, 1947-1949 թվականներին սովորել է Մոսկվայի մասնագիտական բարելավման ստուդիայում, գեղանկարիչ Բորիս Իոգանսոնի մոտ, 1954 թվականին ավարտել է Խարկովի գեղարվեստական ինստիտուտը։ Նրա` «Զենքը գտել են» դիպլոմային աշխատանքը ցուցադրվել է Մոսկվայի Համամիութենական ցուցահանդեսում։

1959 թվականից դասավանդել է Օռլովի մանկավարժական ինստիտուտի գրաֆիկա-նկարչական ֆակուլտետում, ղեկավարել է կերպարվեստի ֆակուլտետ, 1971 թվականից` պրոֆեսոր։ Նրա ուսանողների թվում են հայտնի նկարիչներ, օրինակ` Վ. Կուբարյովը։

Ապրել և աշխատել է Օրյոլում։ Մահացել է 2010 թվականի փետրվարի 7-ին, 94 տարեկանում։ Հուղարկավորության կարգը տեղի է ունեցել փետրվարի 9-ին, Օռլովի Սուրբ Տիրամոր եկեղեցում։ Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Օռլովյան պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում, որտեղ նա երկար տարիներ ղեկավարել է գեղարվեստա-գրաֆիկակական ֆակուլտետը։ Թաղված է Օրյոլում, Նաուգորյան գերեզմանատանը։

2014 թվականի մայիսին բացվել է նկարչի հիշատակի արվեստանոցը` տուն-թանգարանը, որտեղ Կուրնակովն ապրել ու աշխատել է։ Թանգարանը դարձել է Օրյոլի Կուրնակովի Կերպարվեստի թանգարանի պատկերասրահի մասնաճյուղը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իրավմամբ համարվում է Օրյոլի նկարչական դպրոցի հիմնադիրներից մեկը։ Իր ստեղծագործություններում Անդրեյ Կուրնակովը հետևում է հայրենական բնանկարային գեղանկարչության և ժանրային դիմանկարի արվեստի լավագույն ավանդույթներին։ Նրա աշխատանքում առանձնահատուկ տեղ է գրավում Օրյոլի շրջանի յուրահատուկ հոգևոր մթնոլորտը, որն աշխարհին տվել է արվեստի ականավոր գործիչների մի ամբողջ համաստեղություն` Լև Տոլստոյ, Իվան Տուրգենև, Աֆանասի Ֆետ, Լեոնիդ Անդրեև և ուրշներ։

Կուրնակովը ստեղծել է իր ժամանակակիցների խմբային և անհատական մի ամբողջ պատկերասրահ։ Աշխատեղներ, գյուղացիներ, ստեղծագործ մարդիկ, գիտնականներ, բժիշկներ, նահանգապետներ, պատգամավորներ` դարաշջանի իսկական դիմանկար` դեմքերում։ Կուրնակովի առանձնահատուկ վաստակը էպիկական կտավներ ստեղծելու նրա բազմամյա աշխատանքները` «1943 թվականի հուլիսի 12-ին գերմանական պաշտպանության առաջխաղացում Մալոե Իզմայլովի գյուղում» և «Օրլով-Կրոմսկի ճակատամարտը», ցուցադրվում են Օրյոլի ռազմական պատմության թանգարանում։ Նա նաև մասնակցել է Կրիվցովսկու հուշահամալիրի ստեղծմանը։

Ա. Կուրնակովի աշխատանքները գտնվում են Տրետյակովսկու պետական պատկերասրահում, Ռուսաստանի Դաշնության գեղարվեստի ֆոնդում, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդում, Օրյոլի գեղարվեստի պատկերասրահում, աշխարհի առաջատար թանգարաններում, ինչպես նաև` Ռուսաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (1997 թվական, նոյեմբերի 19)` պետության հանդեպ վաստակի, ժողովուրդների միջև համագործակցության ու ամրապնդման համար մեծ ջանքերի, մշակույթի և արվեստի ոլորտում արգասաբեր աշխատանքի համար[2]
  • ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1987)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1978 թվական, հունվարի 4)
  • Ի. Ռոպինի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1974)` «Մեր ժամանակակիցները» դիմանկարի համար (Սոցիալիստական աշխատանքի հերոսներ Վ. Պրիբիլնովի, վիրաբույժ Վ. Զաիկինի, նկարիչ Կ. Անդրոսովի դիմանկարները)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրյոլի նկարիչը» ֆիլմը 2015 թվականին արժանացել է ՌՖ նախագահի դրամաշնորհին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]