Jump to content

Կրիվոյ Ռոգի Տ. Գ. Շևչենկոյի անվան դրամայի և երաժշտական կոմեդիայի քաղաքային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիվոյ Ռոգի Տ. Գ. Շևչենկոյի անվան դրամայի և երաժշտական կոմեդիայի քաղաքային թատրոն
Տեսակթատրոն և Ուկրաինական մշակույթի տեղական նշանակության հուշարձան
Երկիր Ուկրաինա
Գտնվելու վայրըԿրիվոյ Ռոգ
Հիմնադրման ամսաթիվ1931
Անվանված էՏարաս Շևչենկո
ՃարտարապետVladimir Zuyev?
Կայքteatr.dp.ua(ուկր.)
 Shevchenko Theatre (Kryvyi Rih) Վիքիպահեստում

Կրիվոյ Ռոգի Տ. Գ. Շևչենկոյի անվան դրամայի և երաժշտական կոմեդիայի քաղաքային թատրոն (ավելի վաղ` Կրիվոյ Ռոգի Տ. Գ. Շևչենկոյի անվան ռուսական դրամայի և երաժշտական կոմեդիայի թատրոն), թատրոն Կրիվոյ Ռոգ քաղաքում։

Թատրոնն սկսել է իր գործունեությունը 1934 թվականից, բայց իր տարերգությունը պահում է 1931 թվականի դեկտեմբերի 16-ից, երբ Կրիվոյ Ռոգում ստեղծվել է «Կրիվբաս» թատրոնը։ Այդ պատճառով թատրոնն իր գործունեության ութսունամյակը նշել է ոչ թե 2014 թվականին, այլ 2011 թվականի դեկտեմբերին[1]։ Թատրոնի ստեղծագործական խմբում 1934 թվականին ընդհանուր առմամբ հաշվվում էր 38 մարդ, նրանցից չորսը հանրապետության վաստակավոր արտիստներ էին։ Առաջին սերնդի արտիստներն էին Ի. Ե. Բեսսարաբը, Ե. Ս. Բեսսարաբը, Զ. Ի. Պերեզդրիենկոն, Պ. Ի. Լևկովիչը, Լ. Գ. Ֆիլկևիչը, Ա. Մ. Կրասնոպլախտիչը։ Մեծ հայրենական պատերազմի ժամանակ թատրոնը, որը կրում էր Կրիվոյ Ռոգի ուկրաինական դրամատիկական թատրոն ավանումը, էվակուացվել է Կրասնոյարսկի երկրամաս, որտեղ և շարունակել է իր գործունեությունը։ Պատերազմի ընթացքում հանրությանը ներկայացրել է մոտ 30 ներկայացում։ Պատերազմից հետո թատրոնը կազմալուծվել է, և դերասանների մի մասը սկսել է աշխատել Կրիվոյ Ռոգ տեղափոխված Տ. Գ. Շևչենկոյի անվան ռուսական դրամատիկական թատրոն։ 1949 թվականին թատրոնին տրվել է Տարաս Շևչենկոյի անունը։ Ֆաշիստների կողմից ոչնչացված թատրոնի շենքի փոխարեն 1949-1954 թվականներին Կարլ Մարքսի պողոտայում կառուցվել է նոր շենք` ստալինյան նեոկլասիցիզմի ոճով, որի ճարտարապետն էր Վ. Զուեվը[2]։ Թատրոնն ունեցել է տարբեր անվանումներ. Կրիվոյ Ռոգի դրամատիկական թատրոն, ռուսական դրամատիկական թատրոն, երաժշտա-դրամատիկական թատրոն։ 1966 թվականին կոչվել է երաժշտա-թատերական, իսկ 1981 թվականին կրել է Տարաս Շևչենկոյի անվան դրամայի և երաժշտական կոմեդիայի թատրոն անվանումը։ Թատրոնի ներկայացուցիչները հաջողությամբ մասնակցում են Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում, Նիկոլաևում անցկացվող փառատոններին։ Ավելի քան 80 տարվա ստեղծագործական գործունեության ընթացքում թատրոնը բեմադրել է ավելի քան 20 հազար ներկայացում, շրջագայության ընթացքում ներկայացվել է ավելի քան 700 բեմադրություն, որոնցից 150-ը` երեխաների համար։

  • 1984-ՈՒԽՍՀ գլխավոր գերագույն խորհրդի պատվոգիր, խորհրդային թատերական դրամատուրգիայի զարգացման գործում հաջողությունների համար, 50-ամյա հոբելյանի առթիվ

Հայտնի դերասաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիներին «ՈՒԽՍՀ վաստակավոր արտիստի» պատվավոր կոչումով պարգևատրվել են թատերախմբի տարբեր անդամներ, որոնցից են Վ. Գ. Բրասլավսին, Ա. Ս. Դուդկան, Վ. Ն. Կոտովեցը, Վ. Մ. Զաբալուևը, Դ. Վ. Դանիլովը, Ս. Պ. Աննիկովան, Ն. Պ. Լեվինան, Պ. Ս. Զախարովան, Ա. Ա. Ռանցանցը, Ֆ. Վ. Տկաչը, Լ. Ի. Սուխանովան, ինչպես նաև` թատրոնի գլխավոր դիրիժոր Յու. Վ. Ալեքսեևը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիվոյ Ռոգի Տ. Գ. Շևչենկոյի անվան դրամայի և երաժշտական կոմեդիայի քաղաքային թատրոն» հոդվածին։