Կրեզոլներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կրեզոլներ, մեթիլօքսիբենզոլներ, մեթիլֆենոլներ, CH3C6H4OH, օրգանական միացություններ։ Բնորոշ անդուր հոտով հեղուկներ են։ Հայտնի է կրեզոլների երեք (մետա-, օրթո-, պարտ-) իզոմեր։ Սահմանափակ են լուծվում ջրում, լավ՝ օրգանական լուծիչներում։ Թույլ թթուներ են, ալկալիների հետ առաջացնում են կրեզոլատներ։ Արդյունաբերության մեջ անջատում են քարածխի, գորշ ածխի և բնափայտի խեժերից, ինչպես նաև սինթեզում տոլուոլից։ Օրթոկրեզոլներ անջատում են իզոմերների խառնուրդից բազմաթորմամբ, իսկ մետակրեզոլներ և պարտկրեզոլներ՝ քիմիական եղանակներով։ Կիրառում են ներկանյութերի, բժշկական պատրաստուկների, պայթուցիկ և հոտավետ նյութերի արտադրության մեջ և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 683 CC-BY-SA-icon-80x15.png