Կրայնայի մեղու (ալմանախ)
Կրայնայի մեղու | |
---|---|
Հեղինակ | Ֆրանցե Պրեշերն և Miha Kastelic? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | սլովեներեն |
Հրատարակման տարեթիվ | ապրիլի 30, 1830, մայիսի 31, 1831, ապրիլի 12, 1832, հուլիսի 2, 1834 և դեկտեմբերի 23, 1848 |
Krajnska čbelica Վիքիպահեստում |
Կրայնայի մեղու (սլովեն.՝ Krajnska čbelica), սլովեներեն առաջին բանաստեղծական ալմանախը[1], որի առաջին հատորը լույս է տեսել 1830 թվականի ապրիլի 30-ին, Լյուբլյանայում, 600 օրինակ տպաքանակով (Կրայնան պատմական մարզ է Սլովենիայի տարածքում)։ Մյուս հատորները հաջորդաբար տպագրվել են 1831, 1832, 1834 և 1848 թվականներին։ Ալմանախի հատորները խմբագրել է Միհա Կաստելիցը։ Համբավավոր հեղինակներից էին Ֆրանցե Պրեշերենը, Մատիյա Շոպը, Անդրեյ Սմոլեն... Ալմանախը հրատարակողներն իրենց առջև նպատակ էին դրել նպաստել ազգային զարթոնքին, ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, մայրենի լեզվով կրթությանը[2][3]։ Եվ կարելի է ասել, որ ալմանախը ծառայել է նպատակին. արդեն իսկ առաջին հատորը մեծ հետաքրքրություն է առաջացրել սլովենյան մտավորականության շրջանում[4]։ Տարիների ընթացքում Սլովենիայում, հետևելով Krajnska čbelica-ի օրինակին, լույս են ընծայվել այլևայլ ալմանախներ ևս[5]։
Բանն այն է, որ ավստրիական կայսրությունում, որի կազմում այդ ժամանակներում գտնվում էր Սլովենիան, ազգային շարժումները, դրանց քաղաքական գործունեությունը խստորեն արգելվել, հետապնդվել են, բայց վարչակարգը որոշակի հանդուրժողականություն է ցուցաբերել ազգային մշակույթի դրսևորումների նկատմամբ։ Օգտվելով դրանից՝ սլովեն մտավորականները ջանացել են գրականության, կրթության միջոցով նպաստել ազգային ինքնագիտակցության արթնացմանն ու զարգացմանը և այդ գործում, որպես կանոն, գրաքննության հետ որևէ խնդիր չեն ունեցել։ Մինչդեռ, օրինակ, Slavinja գիտական ամսագրի տպագրությունն արգելվել է գրաքննության կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Krajnska čbelica
- ↑ Na Gorenjskem v deželi Kranjski (96)
- ↑ Šavc, Urška. «Krajnska čbelica» [The Carniolan Bee]. DEDI - enciklopedija naravne in kulturne dediščine na Slovenskem (Slovenian). Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Krajnska čbelica. Zheterte bukvize
- ↑ Krajnska čbelica
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել The Carniolan Bee (Krajnska čbelica) կատեգորիայում։ |
- Kranjska čbelica on-line (Digitalna knjižnica Slovenije)
- Krajnska čbelica, 2, 1831 [1] Արխիվացված 2009-12-14 Wayback Machine
- Krajnska čbelica, 3, 1832 [2] Արխիվացված 2009-12-14 Wayback Machine
- Krajnska čbelica, 4, 1833 [3] Արխիվացված 2009-12-14 Wayback Machine
- Krajnska čbelica, 5, 1848 [4] Արխիվացված 2009-12-14 Wayback Machine