Jump to content

Կրակ, ջուր և․․․ պղնձե խողովակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրակ, ջուր և․․․ պղնձե խողովակներ
ռուս.՝ Огонь, вода и… медные трубы
Երկիր ԽՍՀՄ
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, ռոմանտիկ ֆիլմ, երաժշտական ֆիլմ և մանկական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 13, 1968 և դեկտեմբերի 29, 1968
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Ռոու
Սցենարի հեղինակՆիկոլայ Էրդման և Միխայիլ Վոլպին[1]
ԴերակատարներՆատալյա Սեդիխ, Գեորգի Միլյար, Վերա Ալտայսկայա, Ալեքսանդր Խվիլյա, Միխայիլ Պուգովկին, Անաստասիա Զուևա, Պավել Պավլենկո, Ալեքսեյ Կատիշև, Անատոլի Կուբացկի և Ալեքսեյ Սմիռնով
ՕպերատորԴմիտրի Սուրենսկի
ԵրաժշտությունՆիկոլայ Բուդաշկին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն81 րոպե

«Կրակ, ջուր և... պղնձե խողովակներ» (ռուս.՝ «Огонь, вода и… медные трубы»), խորհրդային լիամետրաժ գունավոր գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ, որը բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Ռոուն Մ․ Գորկու անվան մանկական և պատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում 1967 թվականին[2]։ Պրեմիերան տեղի է ունեցել 1968 թվականի դեկտեմբերի 29-ին։

Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Վասյա, գնաց անտառ՝ ածուխ այրելու։ Եվ այնտեղ՝ մարգագետնում, նա հանդիպում է Ալյոնուշկային, որն արածեցնում էր իր այծին՝ Բելոչկային։ Երիտասարդները սիրահարվում են միմյանց առաջին հայացքից, բայց Ալյոնուշկայի հետ ուզում է ամուսնանալ Կոշչեյ Անմահը, որն իր հարսանիքի ժամանակ երիտասարդացել է կախարդական խնձորի օգնությամբ և հրաժարվել է իր հարսնացուից՝ Բաբա-Յագայի աղջկանից։ Կոշչեյի ծառաներից մեկը՝ Սևամորուք փոխակերպուկ, գողանում է Ալյոնուշկային Վասյայի աչքի առաջից և նրան փակում աշտարակում։

Փնտրելով սիրելիին՝ Վասյա բառացիորեն անցնում կրակի (հրդեհից փրկում է թագավորի Ֆեդուլ VI-ի դստերը) և ջրի (ընկնում է ծովային թագավորություն) միջով։ Բայց ամենադժվարը պղնձե խողովակների առաջ դիմանալն է, այսինքն՝ ծովեզրյա թագավորի փառքի փայլերին դիմանալը։ Սակայն Վասիան այծիկի օգնությամբ անցնում է բոլոր փորձությունները[3] և, հաղթելով Կոշչեյին, վերամիավորվում է Ալյոնուշկայի հետ։

Գլխավոր դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նատալյա Սեդիխ – Ալյոնուշկա
  • Ալեքսեյ Կատիշև – Վասյա
  • Գեորգի Միլյար – Կոշչեյ Անմահ / խուլ հրշեջ / Բաբա-Յագա
  • Վերա Ալտայսկայա – Բաբա-Յագայի դուստրը, Կոշչեյի հարսնացուն
  • Լև Պոտյոմկին – Սևամորուք փոխակերպուկ, Կոշչեյի 1-ին ծառան / գեր հրշեջ
  • Ալեքսանդր Խվիլյա – Կոշչեյի 2-րդ ծառան / 1-ին սև իմաստուն
  • Անատոլի Կուբացկի – Միաչքանի փոխակերպուկ, Կոշչեյի 3-րդ ծառան
  • Լեոնիդ Խարիտոնով – թագավոր Ֆեդուլ VI
  • Մուզա Կրեպկոգորսկայա – արքայադուստր Սոֆյուշկա
  • Ալեքսեյ Սմիրնով – գլխավոր հրշեջ
  • Պավել Պավլենկո – ծովային թագավոր
  • Արկադի Ցինման – ծովային արքայի խորհրդական / 1-ին Սպիտակ իմաստուն
  • Զոյա Վասիլկովա – ծովային թագավորի խորհրդական
  • Միխայիլ Պուգովկին – ծովեզրի ցար
  • Ինգա Բուդկեւիչ – ծովեզրի արքայադուստր
  • Լիդիա Կորոլյովա – ծովեզրի թագուհի
  • Անաստասիա Զուևա – հեքիաթասաց
  • Գալինա Ֆրոլովա – կախարդ

Նկարհանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Միխայիլ Վոլպին, Նիկոլայ Էրդման
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Միխայիլ Վոլպին
  • Բեմադրությունը՝ Ալեքսանդր Ռոուի
  • Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Սուրենսկի
  • Գլխավոր նկարիչ՝ Արսենի Կլոպոտովսկի
  • Կոմպոզիտոր՝ Նիկոլայ Բուդաշկին
  • Լուսագրերում սխալմամբ նշվել է, որ Բաբա Յագայի դերը կատարել է Վերա Ալտայսկայան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Огонь, вода и медные трубы (Советский Экран)». Akter.kulichki.net. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. ГРАМОТА.РУ – справочно-информационный интернет-портал "Русский язык" | Библиотека | Журналы | Русская речь (ռուսերեն). Gramota.ru. 2009 թ․ ապրիլի 30. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]