Կտրել, պատճենել, փակցնել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոխանակման բուֆերի հրամաններ

Կտրել, պատճենել, փակցնել (անգլ.՝ cut, copy, paste), գործառույթների համալիր, որը նախատեսված է օպերացիոն համակարգի ժամանակավոր շտեմարանի (անգլ.՝ clipboard) հետ աշխատելու համար։ Պատճենել և տեղափոխել այլ տեղ հնարավոր է ոչ միայն տեքստի և պատկերների հատվածներ այլև նիշքեր ամբողջությամբ։ Այս ամբողջը կատարվում է երեք գործողությամբ։

  • կտրել (անգլ.՝ cut), ընտրված հատվածը տեղադրում է ժամանակավոր շտեմարան և միաժամանակ հեռացնում է այն փաստաթղթից։
  • պատճենել (անգլ.՝ copy), հատվածը տեղադրում է ժամանակավոր շտեմարան և փաստաթուղթը թողնում է անփոփոխ։
  • փակցնել (անգլ.՝ paste), ժամանակավոր շտեմարանում գտնվող ընտրված հատվածը տեղադրում է ընթացիկ փաստաթղթում։

Տվյալ գործառույթները ստեղներով կառավարելու համար ընդունված են հետևյալ ստանդարտները՝

, կտրել,

, պատճենել,

, փակցնել։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ctrl-C, Ctrl-V

Համակարգիչների տարածման շնորհիվ օգտվողները հաճախ սկսեցին գրել տեքստեր, մեխանիկորեն միավորելով մեջբերումներ մեկ կամ մի քանի աղբյուրներից, երբեմն նույնիսկ առանց խմբագրման։ Արդյունքում տեքստը սովորաբար պարունակում էր տրամաբանական «ցատկոտումներ», որի արդյունքում տեքստը դառնում է անհետաքրքիր ու անտրամաբանական (բացառությամբ, եթե տեքստը ամբողջությամբ պատճենահանված է)։ Այս մեթոդը «արհամարհականորեն» կոչվում է «քոփի փասթ», «քոփի պեսթ» կամ «քոփի» (գործընթացը «քոփի-փասթինգ»)[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն բառը cut («կտրել») և paste («փակցնել») նմանեցվում է թղթից մկրատով կտրելու և մեկ այլ տեղ փակցնելու գործընթացին։ Գործիքը պատկերվում է մկրատի տեսքով։ Հին սերնդի համակարգիչների ինտերֆեյսում մկրատը պատկերվում էր ամբողջ թղթի երկարության չափով։ Հաջորդ սերնդի համակարգիչներում տեղակայված էին տառերի տպագրական տերմինալներ:Տեքստային խմբագրիչները հնարավորություն են տվել տեքստի հետ կատարել պատճենման և տեղափոխման գործողություններ. cp և mv, երբեմն փոխանակման բուֆերի միջոցով։ Իսկ QED տեքստային խմբագրիչը այդ գործողությունն իրականացնում էր այլընտրանքային ճանապարհով[2]։ Այստեղ կուրսորի միջոցով կարելի է ընտրել փոփոխման ենթակա տեքստի հատվածը, ստեղնաշարի համապատասխան ստեղների միջոցով իրականացնել գործողությունները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]