Կտորե դիմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տանը կարած կտորե դիմակ

Կտորե դիմակ, սովորական տեքստիլ կտորներից պատրաստված դիմակ, որը կրում են բերանի և քթի վրա: Ի տարբերություն վիրաբուժական դիմակների, ռեսպիրատորների, դրանք կարգավորման հնարավորություն չունեն։ Ներկայումս, վարակիչ հիվանդությունների փոխանցման կամ օդում մասնիկների տարածման դեմ այս դիմակների արդյունավետության վերաբերյալ պաշտոնական շատ քիչ հետազոտություններ կան: Առողջապահության ոլորտի աշխատողների այս դիմակները օգտագործել են 19-րդ դարի կեսից մինչև 20-րդ դարի կեսեր: 1960-ականներին դրանք զարգացած երկրներում դուրս են մղվել ժամանակակից վիրաբուժական դիմակների կողմից, բայց դրանց օգտագործումը պահպանվել է զարգացող երկրներում: 2019-2020 թվականների կորոնավիրուսային համավարակի ժամանակ զարգացող երկրներում դրանց օգտագործումը վերածնվել է որպես վերջին միջոց՝ վիրաբուժական դիմակների և շնչառական ռեսպիրատորների պակասի պատճառով[1]:

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրկնակի օգտագործվող կտորե դիմակները հիմնականում օգտագործվում են զարգացող երկրներում և հատկապես Ասիայում: Նրանք հակադրվում են վիրաբուժական դիմակներին և ռեսպիրատորներին, ինչպիսիք են N95 դիմակները, որոնք պատրաստված են ոչ հյուսված գործվածքից և կարգավորվում են իրենց արդյունավետության[2]: Վիրաբուժական դիմակների նման, ի տարբերություն շնչառական ռեսպիրատորների, կտորե դիմակները ևս հերմետիկ չեն նստում դեմքին[3]։ Հասարակությունը այս դիմակները օգտագործվում է տներում և հասարակական վայրերում․ որպես պաշտպանություն վարակիչ հիվանդություններից և օդը աղտոտող մասնիկներից[3][4]:

Հատկապես Ասիայում վաճառքում կտորե դիմագծերի մի քանի տեսակներ կան[4]: Տնական պայմաններում դիմակները կարող են իմպրովիզացվե` օգտագործելով բանդանաներ, շապիկներ, թաշկինակներ, շարֆեր կամ սրբիչներ[1][2]:

Արդյունավետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ բազմակի օգտագործման կտորե դիմակների վերաբերյալ կլինիկական փորձարկումներ չեն եղել[3][5]: Հետազոտությունների մեծ մասը կատարվել է 20-րդ դարի սկզբին՝ նախքան վիրաբուժական դիմակները տարածվելը: 2010-ականների ուսումնասիրություններից մեկը պարզել է, որ մասնիկների 40-90%-ը ներթափանցում է կտորե դիմակի միջով[3]: Կտորե դիմակների բնութագրերը էապես տարբերվում են ելնելով գործվածքների որակից, ձևվացքից, ինչպես նաև կտորի շերտերի քանակից[4][5]:

Կտորե դիմակները, խորհուրդ են տրվում օգտագործել որպես վերջին միջոց, երբ սպառվում են վիրաբուժական դիմակներն ու ռեսպիրատորները[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտորե դիմակները առաջին անգամ օգտագործվել են 19-րդ դարի վերջին վիրաբույժների կողմից, և սկսեցին օգտագործվել 20-րդ դարի սկզբին վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու համար: Առողջապահության ոլորտի աշխատողների կողմից դրանց օգտագործման առաջին ուսումնասիրությունը կատարվել է 1918 թվականին[3][5]: 1940-ական թվականներին բուժքույրերը տուբերկուլոզից պաշտպանելու համար դիմակներ էին պատրաստում մառլյաից[6]: Դրանք դուրս են մղվել 1960-ականներին ժամանակակից վիրաբուժական դիմակների կողմից[2][5], չնայած դրանց օգտագործումը շարունակվում էր զարգացող երկրներում[3]: Տեղեկություններ կան, որ դրանք օգտագործվել են Ասիայում 2002–2004 թվականների SARS բռնկման ժամանակ, և Արևմտյան Աֆրիկայում՝ 2013–2016 թվականների էբոլա համաճարակի ժամանակ[3]:

COVID-19 համավարակի օրերին ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնրը (CDC) խորհուրդ է տվել պաշտպանական այլ միջոցների (վիրաբուժական դիմակների կամ շնչադիմակների) բացակայության դեպքում օգտագործել կտորե դիմակներ[1][7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Use of Cloth Face Coverings to Help Slow the Spread of COVID-19»։ U.S. Centers for Disease Control and Prevention (en-us)։ 2020-04-04։ Վերցված է 2020-04-05  }
  2. 2,0 2,1 2,2 2,3 Reusability of Facemasks During an Influenza Pandemic: Facing the Flu։ Washington, D.C.: National Academies Press։ 2006-07-24։ էջեր 6, 36–38։ ISBN 978-0-309-10182-0։ doi:10.17226/11637 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 MacIntyre C. R., Chughtai A. A. (2015-04-09)։ «Facemasks for the prevention of infection in healthcare and community settings»։ BMJ (անգլերեն) 350 (apr09 1): h694–h694։ ISSN 1756-1833։ doi:10.1136/bmj.h694 
  4. 4,0 4,1 4,2 Shakya Kabindra M., Noyes Alyssa, Kallin Randa, Peltier Richard E. (2017-05-01)։ «Evaluating the efficacy of cloth facemasks in reducing particulate matter exposure»։ Journal of Exposure Science & Environmental Epidemiology (անգլերեն) 27 (3): 352–357։ ISSN 1559-064X։ doi:10.1038/jes.2016.42 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Chughtai Abrar Ahmad, Seale Holly, MacIntyre Chandini Raina (2013-06-19)։ «Use of cloth masks in the practice of infection control – evidence and policy gaps»։ International Journal of Infection Control 9 (3)։ ISSN 1996-9783։ doi:10.3396/IJIC.v9i3.020.13 
  6. McNett Esta H. (1949-01-01)։ «The Face Mask in Tuberculosis: How the cheese-cloth face mask has been developed as a protective agent in tuberculosis»։ AJN The American Journal of Nursing (en-US) 49 (1): 32–36։ ISSN 0002-936X 
  7. «Strategies for Optimizing the Supply of N95 Respirators: Crisis/Alternate Strategies»։ U.S. Centers for Disease Control and Prevention (en-us)։ 2020-03-17։ Վերցված է 2020-03-28  Կաղապար:PD-inline
  8. «Recommendation Regarding the Use of Cloth Face Coverings, Especially in Areas of Significant Community-Based Transmission»։ U.S. Centers for Disease Control and Prevention (en-us)։ 2020-04-03։ Վերցված է 2020-04-05