Jump to content

Կուսապտղություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անսերմ ձմերուկ

Կուսապտղություն (հունարեն՝ παρθένος` կույս և καρπός` պտուղ), պարթենոկարպիա, բույսի վրա սովորաբար անսերմ պտուղների առաջացումն առանց բեղմնավորման։

Կուսապտղությունը հայտնի է բազմաթիվ մշակովի բույսերի (խաղող, խնձոր, տանձ, դդում, վարունգ, լոլիկ և այլն) մոտ։ Հաճախ տեսակի հատկանիշ է։ Անսերմ պտուղներ առաջացնող բույսերը կարող են բազմանալ միայն վեգետատիվ եղանակով (կտրոններով, անդալիսով և այլն)։ Տարբերում են վեգետատիվ (կամ ինքնավար) կուսապտղություն, երբ պտուղներն առաջանում են առանց փոշոտման, և խթանված կուսապտղություն, երբ պտղի գոյացման համար պահանջվում է բույսի սպիի գրգռում։ Վերջինս կարելի է կատարել օտար ծաղկափոշով կամ քիմիական, մեխանիկական և ջերմային գրգռիչներով։ Մշակված են քիմիական միջոցներով մսալի, հյութեղ և համեղ անսերմ պտուղների ստացման մեթոդներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 197