Կուպեր Քրիկ
Կուպեր Քրիկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | գետ |
Մայրցամաք | Ավստրալիա |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հարավային Ավստրալիա |
Երկարություն | 1300 կմ |
Գետաբերան | Էյր |
Հոսող հոսքեր | Strzelecki Creek?, Thomson River? և Wilson River? |
Ջրահավաքի տարածք | Lake Eyre basin? |
Ավազանի տարածք | 297 547 կմ² |
Ջրի ծախս | 82 մ³/վ |
Անվանված է | Charles Cooper? |
![]() | |
![]() |
Կուպեր Քրիկ (անգլ.՝ Cooper Creek), չոր գետ (կրիկ), հոսում է Ավստրալիայի Քվինսլենդ և Հարավային Ավստրալիա Նահանգների տարածքով։ Վերաբերում է Էյր լճի ջրհավաք ավազանին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուպեր Քրիկի ծագումը (այս վայրում այն կոչվում է Բարկու գետ) գտնվում է Քվինսլենդի Ուորեգո լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Մեծ բաժանարար լեռնաշղթայում։ Այնուհետև գետը հոսում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ՝ հոսելով Բլեքոլ քաղաքով։ Հասնելով Էլիս գետի հետ միախառնման վայր՝ Կուպեր Քրիկը (Բաքու անվան տակ) ուղղություն է վերցնում դեպի հարավ-արևմուտք՝ հոսելով Այսիսֆորդ բնակավայրով։ Միանալով իր հիմնական վտակին՝ Թոմփսոն գետին, գետը շարունակում է իր հոսքը հարավ-արևմտյան ուղղությամբ, որը կոչվում է Կուպեր Քրիկ։ Քվինսլենդի սահմանը հատելուց հետո գետը հոսում է Հարավային Ավստրալիա նահանգի տարածքով, որտեղ այն թափվում է Էյր լիճ (միայն անձրևային եղանակներին)։ Ջրի միջին ծախսը մոտ 2,3 կիլոմետր³ է, ջրի ամենամեծ ծախսը եղել է 1950 թվականին՝ 12 կիլոմետր3, ամենափոքրը 1902 թվականին՝ 0,02 կլոմետր3։ Գետի երկարությունը կազմում է մոտ 1420 կիլոմետր[1], իսկ գետի ավազանի մակերեսը կազմում է մոտ 297 547,29 կիլոմետր2[2]։
Տարածքի կլիման, որով հոսում է գետը, տաք է և չոր։ Տեղումների եղանակն անկայուն է։ Տեղական հողերը՝ վերտիսոլները, բավականին բերրի են։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավանդաբար, գետը կարևոր նշանակություն ուներ Ավստրալիայի բնիկ բնակիչների, ավստրալացի աբորիգենների համար, ովքեր այն օգտագործում էին տրանսպորտային նպատակներով, որպես քաղցրահամ ջրի աղբյուր և ձկնորսության համար։ Գետն առաջին անգամ հետազոտվել է 1845-1846 թվականներին ճանապարհորդներ Չարլզ Ստուրտի և Թոմաս Միտչելի կողմից։ Ստյորտը գետն անվանել է իր ընկերոջ՝ Հարավային Ավստրալիայի առաջին գերագույն դատավոր Չարլզ Կուպերի անունով[1]։ Բացի այդ, գետը հայտնի է նրանով, որ Կուպեր Քրիկի շրջանում հայտնաբերվել են արշավախմբի անդամների մարմինները, որոնք առաջին անգամ մայրցամաքը հատել են հարավից հյուսիս 1860-1861 թվականներին։ Նրանք Ավստրալիայի հայտնի հետազոտողներ Ռոբերտ Բերկն ու Ուիլյամ Ուիլիսն էին։ Միակ փրկվածը քսանամյա Ջոն Քինգն էր, որը Բերկի ջոկատի կազմում հասել է Կարպենտարիա ծովածոց, իսկ Կուպեր Քրիկի շրջան վերադառնալուց հետո երկար ժամանակ ապրել է տեղի աբորիգենների հետ[3]։ Ներկայումս այն տարածքները, որոնցով հոսում է գետը, օգտագործվում են որպես արոտավայրեր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Cooper Creek» (անգլերեն)։ Encyclopædia Britannica Online։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-03
- ↑ «Economics - Coopers Creek» (անգլերեն)։ Australian Natural Resources Atlas. Department of the Environment, Water, Heritage and the Arts։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2009-04-03
- ↑ «Innamincka/Cooper Creek State Heritage Area» (անգլերեն)։ Government of South Australia։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին։ Վերցված է 2009-01-29
Այլ հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Dr Vincent Kotwicki’s Lake Eyre Site. The Cooper»։ www.k26.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2006-03-12-ին։ Վերցված է 2020-04-22