Կունեդա ապ Էդերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կունեդա ապ Էդերն
Դիմանկար
Ծնվել է386
ԾննդավայրGododdin
Մահացել է460
ՔաղաքացիությունՈւելս
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Edern ap Padarn Beisrudd? և Brenin Prydain ab Edeyrn ap Padarn Beisrudd ap Tegyd?[1]
Զբաղեցրած պաշտոններթագավոր
ԵրեխաներCeredig Ceredigion?, Einion Yrth ap Cunedda?[1], Afloyg ap Cunedda?, Իսֆայել Գվրոն, Rhufon of Rhufoniog?, Dogfael ap Cunedda?, Gwen ferch Cunedda Wledig ab Brenin Prydain ab Edeyrn?[1] և Gwron ap Cunedda Wledig ap Brenin Prydain ab Edeyrn?[1]

Կունեդա ապ Էդերն (վալլիերեն՝ Cunedda ap Edern, լատին․՝ Cunetacius, անգլ.՝ Kenneth;386, Gododdin - 460[2][3]), հայտնի է նաև որպես Կունեդա Վլեդիգ (վալլիերեն՝ Wledig)[4], Վոտադին ցեղի ղեկավար, Գվինեդդ թագավորության հիմնադիր։ Կունեդան կիսալեգենդար անձնավորություն է, նրա կյանքի մասին տեղեկությունները ներկայացվում են հիմնականում գրական բնույթի նյութերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կունեդդա» անունը կարծես ծագել է բրիտանական «counodagos» բառից՝ «լավ առաջնորդ»[5]։ Նրա հայրենիքը Մանաու Գոդոդինի շրջանն է եղել՝ Գոդոդինների թագավորության մի մասը, որը գտնվել է Ֆերթ-օֆ-Ֆորթի հարավային ափին։ Ընտանիքը, որտեղ ծնվել է Կունեդան, կա՛մ հռոմեական ազգանուն ուներ, կա՛մ ծնունդով Բրիտանիայի նահանգի շատ ազդեցիկ ֆեդերացիաներից էր։ Նրա պապը հայտնի է տոհմաբանական ցուցակներից Պադարն (Պատերնուս) Սկարլետ Տունիկա անունով, որը կարող է մատնանշել նրա հռոմեական ծագումը, ինչպես նաև Կունեդայի մականունը՝ Վլեդիգ (ուելսցի գելեդիգից՝ լորդ)․ այն, որպես կանոն, տրվել է հետհռոմեական Բրիտանիայի հռոմեական արմատներով տիրակալներին։ Բացի այդ, Գվինեդդի առաջին թագավորի նախնիների շրջանում կա լատինական ծագման առնվազն երեք անուն[6]։

Հյուսիսային թագավորություններում Կունեդայի գործունեության մասին քիչ բան է հայտնի։ Ըստ էության, դրանք «Մալնադ Կյունեդդա» կոչվող բանաստեղծության տվյալներ են, որը ներառված է «Տալիեսինի գրքում»։ Այստեղ ասվում է, որ Վոտադինների այս առաջնորդը մասնակցել է մի շարք տեղական բախումների Քոել Հինդի և Հյուսիսային թագավորության հետ[7][8]։

Նրա կենսագրության հաջորդ փուլը կապված է ռազմական արշավանքի հետ, որի նպատակն էր իռլանդացի վերաբնակիչների դուրս մղել Հյուսիսային Ուելսից։ Որպես կանոն, այս գործընթացը ներկայացվում է որպես Վոտադին ցեղի մի զգալի մասի համակարգված վերաբնակեցում նախկինում օրդովիկացիների կողմից գրավված տարածքներում, որոնք 4-րդ դարի սկզբից սկսել են բնակեցնել իռլանդացիները։ Այս գործողության մասշտաբի պատճառով, որոշ հետազոտողներ ենթադրում են, որ այն կարող է լինել Բրիտանիայի սահմանները պաշտպանելու ընդհանուր ծրագրի մի մաս, զուգահեռ անգլոսաքսերի նման վերաբնակեցում դեպի Սաքսոնյան ափ և Նորթումբրիա[9]։ Ամենից հաճախ նման նախագիծ իրականացնելու հնարավորությունը կապված է համապատասխանաբար Բրիտանիայի կայսր Մաքսիմ Մագնայի[10], կամ Բրիտանացիների Բարձր թագավոր Վորտիգերնի անունների հետ[11], Կունեդայի արշավը տեղի է ունեցել 380-440 թվականներին ընկած ժամանակահատվածում։ Նեննիուսը «Բրիտանացիների պատմության» մեջ հաստատել է Վոտադին արշավի թվագրումը 5-րդ դարի սկզբին և նկարագրել է հետևյալ կերպ.

- ... Բրիտանացիների մեջ, այսինքն՝ Գվինեդ շրջանում, թագավորեց մեծ թագավոր Միլեգունը, որովհետև իր նախապապը, այսինքն՝ Կյունեդաղը իր որդիների հետ, որոնցից ութը նա ուներ, տեղափոխվեց այստեղ ձախ կողմից, այսինքն՝ Մանաու Գոդոդին կոչվող տարածքից և թագավորեց նա Միլեգունից հարյուր քառասուն տարի առաջ։ Խստորեն պարտվելով շոտլանդացիներին, նրանք վտարեցին նրանց այս երկրից և այլևս չվերադարձան այստեղ հաստատվելու[12]։

Չնայած ժամանակահատվածի դժվարություններին՝ միանգամայն ողջամիտ է խոսել 5-րդ դարի կեսերին ժամանակակից Գվինեդի գրեթե ամբողջ տարածքից իռլանդական տարրերը տեղահանելու մասին, բացառությամբ Արվոնի, Լինի և Անգլեզի կղզու շրջանների, որոնք վերջապես կցվել են Գվինեդին։ Կունեդայի սեփական թագավորությունը կենտրոնացած էր Ռոուզում։

Կունեդայի զգալի ազդեցությունը, որը, կարծես, ունեցել է հյուսիսային բրիտանացիների շրջանում, թույլ է տվել նրան քաղաքականապես ամուսնանալ Կոել Հենի դստեր՝ Գվուլի հետ[13], որից ծնվել են հետևյալ որդիները՝ համաձայն հարլեյան ծագումնաբանության.

- ... Սրանք Կունեդայի որդիների անուններն են, որոնցից ինը հոգի էին. Տիբիոն ՝ առաջնեկը, որը մահացավ Մանաու Գոդոդինի շրջանում և մնացած եղբայրների հետ այստեղ չեկավ։ Նրա որդին ՝ Մեյրիոնը, ունեցվածքը բաժանեց իր (Տիբիոնի) եղբայրների՝ Իսֆայել, Ռուֆոն, Դունոդ, Կերեդիգ, Ավլոյգ, Էյնիոն Իրթ, Դոգֆայել, Եդեռն։ Եվ դրանք նրանց ունեցվածքն են. Դիվրդուի կոչվող գետից (պարիսպ. Դիֆրդվի, Դի), դեպի Թեյվի մյուս գետը։ Եվ նրանց շատ տարածքներ էին պատկանում Բրիտանիայի արևմուտքում [14]:

Բոլոր որդիները մասնակցել են Կունեդայի ռազմական արշավներին, և նրա մահից ու նվաճված հողերի բաժանումից հետո նրանք հիմնադրել են կամ իրենց թագավորությունները, ինչպիսիք են Կերեդիգ-Կերեդիգիոնը, կամ Գվինեդի ենթաթագավորությունները՝ Ռուֆոն-Ռուվոնիոգ (Կանտրև Ռուվոնիոգ), Դունոդ-Դինոդինգ, Ավլոյգ-Աֆլոգիոն, Դոգֆաել-Դոգվեիլինգ, Էդերն-Էդերնի և Մարինոյի։ Էյնիոնը ժառանգել է Գվինեդի թագը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003.
  2. Датировка жизни Кунеды производится условно — путём обратного отсчёта поколений от его потомков, даты жизни которых определяются достаточно уверенно (напр. от Майлгуна), и по параллельным источникам. Некоторые учёные сомневаются в его историчности в целом: Nora K. Chadwick, Celtic Britain, pp. 66-8; Wendy Davies, Wales in the Early Middle Ages, p. 89
  3. Welsh Kings
  4. {книга|заглавие=Мабиногион: Легенды средневекового Уэльса|ответственный=Эрлихман В|место=М.|издательство=Аграф|год=2002|страницы=298|isbn=5-7784-0209-0}}: «Wledig (от валл. gwledig — „владыка“) , титул, формально обозначающий верховную власть над Британией (например, Максен Вледиг). В большинстве случаев просто почетное прозвище.»
  5. Rachel Bromwich. Trioedd ynys Prydein. Cardiff. University of Wales Press. ISBN 0708313868. p. 312
  6. 6,0 6,1 Lloyd, John Edward (1911), A History of Wales from the Earliest Times to the Edwardian Conquest, II (2nd ed.), London: Longmans, Green, and Co (published 1912), p.117-118
  7. http://www.maryjones.us/ctexts/t46w.html Текст Marwnad Cunedda на валлийском языке на сайте Celtic Literature Collective Мэри Джонс] {ref-cy}}
  8. http://www.maryjones.us/ctexts/t46.html Текст Marwnad Cunedda на английском языке на сайте Celtic Literature Collective Мэри Джонс {ref-en}}
  9. Morris J. The Age of Arthur (1973), p. 66; Alcock L. Arthur’s Britain (1971), p. 125—129 и другие, через Davies W. Wales in the Early Middle Ages. Leicester University Press, 1982. p. 89
  10. Например: Christopher Allen Snyder. The Britons. Wiley-Blackwell, 2003. p. 62, однако здесь же отмечается, что приписывание данного мероприятия Максиму Магну многими оспаривается.
  11. Sheppard Sunderland Frere. Britannia: History of Roman Britain. Routledge & Kegan Paul PLC (April 1967). ISBN 0710014007. p. 362
  12. Ненний, История бриттов, 62.
  13. http://heraldry.sca.org/laurel/names/brythonic/gwawl.html Names of Women of the Brythonic North in the 5-7th Centuries:Gwawl] (անգլ.)
  14. «Харлеанские генеалогии», Harleian MS 3859.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]