Կույր աշուղը
Կույր աշուղը | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | Բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | հայտնի չէ |
Հրատարակվել է | 1907 թվական |
Վիքիդարան | Կույր աշուղը |
«Կույր աշուղը», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից մեկն է։ Գրության թվականը հայտնի չէ։ Չի պահպանվել ինքնագիրը։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կույր աշուղը» բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1907 թվականին Լուսաբեր դասագրքի Ա տարիի 29-րդ էջում, այնուհետև՝ 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 49-րդ էջում, ապա 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի 22-րդ էջում, ապա՝ 1940-1959 թվականներին գիտական հրատարակության 6 հատորով լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուր 1-ին հատորի 223-րդ էջում[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №1784 համարում պահվում է 1908 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիում հրատարակված հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանն ուղղումներ է կատարել, որոնք, սակայն, չեն մտել հաջորդ՝ 1909 թվականին Լուսաբեր դասագրքի Բ տարիի մեջ։
«Կույր աշուղը» բանաստեղծությունն արտատպվում է 1909 թվականի Լուսաբեր դասագրքի Բ տարիից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Երկերի Լիակատար Ժողովածու, Բանաստեղծություններ, Առաջին հատոր. Երևան: «ՀՍՍՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ». 1988. էջ 613.