Կումժենյան հուշահամալիր
![]() Կումժենյան հուշահամալիրը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշահամալիր |
Ստեղծում | 1983 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Դոնի Ռոստով |
Շինության ձև | Հուշահամալիր |
Ներկա վիճակ | Կանգուն |
![]() |
Կումժենյան հուշահամալիր («Կումժենյան պուրակ» հուշահամալիր) (ռուս.՝ Кумженский мемориал (Мемориальный комплекс «Кумженская роща»)), Ռուսաստանի Ռոստովի մարզի Երկաթուղային շրջանում գտնվող հուշահամալիր[1]։ Գտնվում է քաղաքի արևմտյան մասում՝ Կումժենյան պուրակում, Դոն և Մյորտվի Դոնեց գետերի առաջացրած ցամաքալեզվակում[2]։ Այն կառուցվել է 1983 թվականին 1941 և 1943 թվականներին Դոնի Ռոստովն ազատագրելիս զոհված Կարմիր բանակի մարտիկների հիշատակին[3][4]։ Համալիրը ներառում է մի քանի հուշարձան և եղբայրական գերեզման[5][6]։ Կումժենյան հուշահամալիրն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[7]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանները տեղակայված են գլխավոր ծառուղու երկայնքով։ Կումժենյան հուշահամալիրն ընդգրկում է հինգ մույթ, Փառքի չորս ստելա, «Գրոհ» կոթողը և հուշասալիկներ, որոնց վրա փորագրված են Ռոստովի մարտերին մասնակցած մարտական զորքամասերի անվանումները։ Մույթերը երեսպատված են մոխրագույն մարմարով։ Կումժենյան հուշահամալիրի կենտրոնական օբյեկտը «Գրոհ» կոթողն է։ Գրանիտե պատվանդանին գրոհող զինվորների քանդակագործական խումբ է։ Նրանցից վեր է խոյանում 18-մետրանոց մետաղական սլաքը։ Այն ցույց է տալիս խորհրդային զորքերի գլխավոր հարձակման ուղղությունը[2]։ Կոթողի մոտ զոհված զինվորների եղբայրական գերեզմանոցն է։ Նրանց անունները փորագրված են գրանիտե սալերի վրա։
Քանդակագործական խումբը պատկերում է քաղաքի ազատարարների իրական դեմքեր. ատրճանակով կինը Աբխազիայում ծնված Ալեքսանդրա Նոզաձեն է, որը եղել է 56-րդ բանակի 343-րդ հրաձգային գնդի 1151-րդ հրաձգային վաշտի քաղղեկը։ Նրա կողքին վաշտի հրամանատար, ազգությամբ կարել, լեյտենանտ Վլադիմիր Միլովիդովն է, որին զոհվելուց հետո փոխարինել է Ալեքսանդրան։ Երրորդը գնդացրային վաշտի հրամանատար, կրտսեր լեյտենանտ Ալեքսեյ Ֆիլիպովն է[8]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կումժենյան պուրակի տարածքում տեղի են ունեցել արյունոտ մարտեր։ 1983 թվականին այդ մարտերում զոհված զինծառայողների հիշատակին կառուցվել է «Կումժենյան պուրակ» հուշահամալիրը[3]։ Համալիրի հեղինակներն էին ճարտարապետ Ռուբեն Մուրադյանը, քանդակագործներ Բ. Լապկոն և Ե. Լապկոն[2]։ Հուշահամալիրում ամեն տարի տեղի են ունենում Խորհրդային բանակի զոհված զինվորների հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։ Եղբայրական գերեզմանոցում հողին են հանձնվում Ռոստովի որոնողական ջոկատների գտած մասունքները[1][5]։
Սկզբնապես հուշահամալիրը ներառում էր թանգարան։ Սակայն 2000 թվականին նախկին թանգարանի շենքում բացվեց ռեստորան[1]։ Լրագրողները և հասարակական գործիչները նշում էին, որ հուշահամալիրը բարեկարգման և վերանորոգման կարիք ունի[4][5][9]։ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համառուսաստանյան ընկերության (ВООПИиК) պատմամշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նիկոլայ Սուդորգինի խոսքերով՝ կորսվել են հուշահամալիրի որոշ տարրեր. «Անհետացել է «Փառքի պատի» դեկորատիվ ցանկապատը, ապամոնտաժվել են եղբայրական գերեզմանի գրանիտե քարի զինվորական խորհրդանիշները և թեք հուշամույթի բաց գրքի տեսքով սալիկը»[5]։ Հուշահամալիրի տարածքում զգալի քանակությամբ աղբ էր եղել[4][9]։ 2012 թվականի ապրիլին Ռոստովի հասարակական կազմակերպությունները մաքրեցին հուշահամալիրի տարածքը՝ հեռացնելով ավելի քան 100 պարկ աղբ[1]։ Միևնույն ժամանակ համալիրի հեղինակներից մեկը՝ ճարտարապետ Ռուբեն Մուրադյանը, ասում էր. «Այսօր հուշահամալիրն ապրում է լիարժեք կյանքով, այն արդիական է, ես դա տեսնում եմ։ Վերջին տարիներին մեր որոնողական ջոկատների շնորհիվ եղբայրական գերեզմանոցում թաղվում են պատերազմի հերոսները։ Հայտնվում են հերոսների անուններով նոր հուշասալիկներ»[1]։
2015 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ հուշահամալիրը վերանորոգվել և բարեկարգվել է[10]։ Լուսավորվել են համալիրի գլխավոր ստելան, ծառուղիները, ավելացվել է տարածքի տեսահսկողություն, կատարվել է կանաչապատում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Направление главного удара.jpg
Գլխավոր հարվածի ուղղությունը
Աստղի հրապարակը և Փառքի չորս ստելաները
- Памятник Победителям у входа в комплкс.jpg
Հաղթողների հուշարձանը մուտքի մոտ
- Памятник Победителям у входа в компекс.jpg
Հաղթողների հուշարձանը մուտքի մոտ
- Стилизованное знамя.jpg
Ոճավորված դրոշ
- Братство религий на защите Родины.jpg
Կրոնների եղբայրությունը պաշտպանում է Հայրենիքը
- Мемориальный комплекс Кумженская коса. Подробности.jpg
«Գրոհ» կոթողը խոշոր պլանով
- Мемориальный комплекс Кумженская коса. Подробности 2.jpg
«Գրոհ» կոթողը խոշոր պլանով
- Мемориальный комплекс Кумженская коса. Подробности 3.jpg
«Գրոհ» կոթողը խոշոր պլանով
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ульяна Алфеева (2012-06-26)։ «Восстановят ли разоренный Кумженский мемориал?»։ dom.161.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2013-10-03
- ↑ 2,0 2,1 2,2 «Мемориальный комплекс «Кумжинская роща»»։ Ростов-на-Дону - Официальный портал городской Думы и Администрации города։ Վերցված է 2013-10-03
- ↑ 3,0 3,1 Ольга Обухова Навечно останется светлая память в сердцах у людей о солдате войны... // Парламентский Вестник Дона. — 2013. — № 5 (42). Архивировано из первоисточника 4 Հոկտեմբերի 2013.
- ↑ 4,0 4,1 4,2 Наталья Крюкова И снова бой. С чиновниками // «Правда». — 2004. — № 52.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Ольга Смысленко Нужен ли Ростову музей воинской славы? // Ростов Официальный. — 2012. — № 38 (929).
- ↑ Юрий Селезнев (2009-08-23)։ «Кумженский мемориал для павших героев войны»։ Национальные приоритеты։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-04-ին։ Վերցված է 2013-10-03
- ↑ «Железнодорожный район»։ Ростов-на-Дону - Официальный портал городской Думы и Администрации города։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է 2013-10-03
- ↑ Вера Волошинова (6 мая 2010)։ «Национальность – солдат Великой Отечественной»։ Живой Ростов։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-12-ին։ Վերցված է 2015-07-26
- ↑ 9,0 9,1 «Обзор ростовских СМИ»։ regnum.ru։ 2008-02-05։ Վերցված է 2013-10-04
- ↑ Реконструкцию ростовского мемориала «Кумженская роща» завершат к 9 мая
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Учётная карточка воинского захоронения»։ Память народа։ Վերցված է 2015-07-26