Կուզյաև Վալենտինի անձնական կյանքը
Կուզյաև Վալենտինի անձնական կյանքը ռուս.՝ Личная жизнь Кузяева Валентина | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իլյա Ավերբախ և Իգոր Մասլեննիկով |
Սցենարի հեղինակ | Նատալյա Ռյազանցևա |
Դերակատարներ | Վիկտոր Իլյիչյով, Ալեքսեյ Կոժևնիկով և Գեորգի Շտիլ |
Օպերատոր | Բորիս Տիմկովսկի |
Երաժշտություն | Ալեքսանդր Կոլկեր |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 64 րոպե |
«Կուզյաև Վալենտինի անձնական կյանքը», խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը նկարահանել են ռեժիսորներ Իգոր Մասլեննիկովը և Իլյա Ավերբախը[3][4][5]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմում խոսվում է մի տղայի մասին, որին պատահաբար կանգնեցրել են Լենինգրադի փողոցներից մեկում և առաջարկել մասնակցել «Ինչ եմ ուզում դառնալ» հաղորդմանը։ Գլխավոր հերոսը ավագ դասարանի աշակերտ Վալենտին Կուզյաևն է, որը Կուզյա մականունով անբարետես տղա է։ Հաղորդմանը մասնակցելու համար Վալենտինը պետք է լրացնի հատուկ հարցաթերթիկ, բացի այդ, Վալենտինը ստել է, որ անձնական օրագիր է վարում։ Դրանից հետո Կուզյան որոշում է արագ գրել նման օրագիր, որպեսզի հաղորդավարներն իրեն ստախոսս չհամարեն։ Անծանոթ աղջկա և հոր հետ Կուզյայի հանդիպումները ցուցադրվում են որպես նրա օրագրի էջեր։ Բացի այդ, ֆիլմում վավերագրական ոճով ցուցադրվում են Լենինգրադի բակերը, նրբանցքները, անցորդները։
Այս ֆիլմը նկարահանել են Իլյա Ավերբախը և Իգոր Մասլեննիկովը, որոնք դեռ Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների ուսանողներ էին։ Ի սկզբանե Իլյա Ավերբախը նկարահանել է «Աուտ» և «Պապանյա» նովելները, իսկ «Կուզյա և Մարգարիտա» նովելը նկարահանել է Իգոր Մասլեննիկովը[6]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտոր Իլիչյով – Վալենտին Կուզյաև
- Թամարա Կոնովալովա – Մարգարիտա
- Վերա Սոնինա – Ռաեչկա
- Ավգուստ Բալտրուշայտիս – Վոլոդյա
- Ալեքսեյ Կոժևնիկով – հեռուստաթղթակից
- Գեորգի Շտիլ – Պյոտր Կուզյաև
- Ալեքսանդր Աֆանասև – հեռուստատեսության աշխատող
- Յուրի Օվսյանկո – Յուրի Պետրովիչ, ռեժիսոր
- Մարիա Պախոմենկո – երգչուհի
- Վլադիմիր Լոսև – Կուզյաևի հարևանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Личная жизнь Кузяева Валентина
- ↑ «Личная жизнь Кузяева Валентина. Киноведческая база «Чапаев»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ В канун юбилея Игорь Масленников показал зрителям свой дебютный фильм
- ↑ Расписание недели
- ↑ «Отечественный кинематограф шестидесятых – главная программа фестиваля «Белые столбы»». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Художественный фильм «Личная жизнь Кузяева Валентина» покажут в кинотеатре на Костякова». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Аркус Л. «Личная жизнь Кузяева Валентина» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
|