Jump to content

Կուբանի կազակության հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուբանի կազակության հուշարձան
Կուբանի կազակության հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնոդար
ՓողոցԿրասնայա փողոց
Հասցեг. Краснодар, улица Красная, 35
Շինության ձևՁիարձան
Ներկա վիճակԿանգուն
կայք
 Monument to the Kuban Cossacks Վիքիպահեստում

Կուբանի կազակության հուշարձան (ռուս.՝ Памятник Кубанскому казачеству), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, որը նվիրված է Կուբանի կազակությանը։ Եկատերինոդարը (Կրասնոդար) հիմնադրել են կազակները 1792 թվականին, այն երկար ժամանակ եղել է Կուբանի կազակակական զորքի հենարանը։

Հուշարձանը գտնվում է ք. Կրասնոդար, Կրասնայա փողոց, 35 հասցեով։

Կուբանի կազակության հուշարձանը գտնվում է Կրասնոդարում, Կրասնոդարի երկրամասի վարչակազմի շենքի մոտ, Կրասնայա փողոցում։

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 7-ին։ Բացմանը ներկա են եղել երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը, Օրենսդիր ժողովի նախագահ Վլադիմիր Բեկետովը, Կուբանի և Եկատերինոդարի մետրոպոլիտ Իսիդորը, ատաման Վլադիմիր Գրոմովը։ Մետրոպոլիտ Իսիդորը հանդիսավորությամբ օծել է հուշարձանը։

Հուշարձանի հեղինակներն են կրասնոդարցի քանդակագործ Ալեքսանդր Ապոլոնովը, ճարտարապետ Վիկտոր Սիրմոլոտովը, Ռոստովի գեղարվեստական ստուդիայի ղեկավար Վալերի Տարանենկոն։

2003 թվականին կազմակերպվել է հուշարձանի լավագույն նախագծի մրցույթ։ Դրան մասնակցել է յոթ ստեղծագործական կոլեկտիվ։ Քանդակը ձուլվել է Դոնի Ռոստովում։ Կրասնոդար տեղափոխվել է Կա-32 ուղղաթիռով։

Հուշարձանը պատկերում է Կուբանի կազակի քանդակը ձիու վրա։ Կազակը զինվորական համազգեստով է, փափախով, դաշույնով և չորս շքանշանով։ Ձիարձանը տեղադրված է պատվանդանի վրա։ Կազակի պատմական նախատիպն է կազակական ատաման, բանակային դատավոր և ռուսական բանակի բրիգադիր Անտոն Գոլովատին։ Հուշարձանի տարածքը բարեկարգվել է։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակի բարձրությունը մոտ 4 մետր է, բարձրությունը պատվանդանի հետ՝ 7,2 մետր։ Հուշարձանը ձուլված է բրոնզից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Памятник «Казак на коне» в Краснодаре». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.