Jump to content

Կորության շառավիղ (օպտիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորության շառավղի օպտիկական նախագծման համար պայմանական բանաձև

Կորության շառավիղ (ROC), ունի հատուկ իմաստ օպտիկական նախագծման մեջ: Գնդային ոսպնյակի կամ հայելու մակերեսը ունի կորության կենտրոն, որը տեղակայված է օպտիկական առանցքի երկայնքով կամ շեղված է նրանից: Ոսպնյակի մակերեսի գագաթը գտնվում է տեղական օպտիկական առանցքի վրա: Գագաթից մինչև կորության կենտրոն հեռավորությունը մակերևույթի կորության շառավիղն է[1][2]։

Օպտիկական շառավիղի պայմանական բանաձևը հետևյալն է`

  • Եթե գագաթը գտնվում է կորության կենտրոնի ձախ կողմում, ապա շառավիղը դրական է:
  • Եթե գագաթը գտնվում է կորության կենտրոնի աջ կողմում, ապա շառավիղը բացասական է:

Այսպիսով, երբ դիտում ենք երկկողմանի ոսպնյակը կողքից, ձախ մակերևույթի շառավիղը դրական է, իսկ աջ շառավիղը բացասական:

Շատ բուհական ֆիզիկայի դասագրքերում օգտագործվում է Գաուսյան պայմանական բանաձևը, որտեղ ոսպնյակի ուռուցիկ մակերևույթները միշտ դրական են[3]։

Ոչ գնդային հարթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսպնյակների ոչ գնդային հարթություն ունեցող օպտիկական մակերեսները նույնպես ունեն կորույթան շառավիղ: Այս մակերեսները սովորաբար նախագծվուն են այնպես, որ դրանց հարթությունը նկարագրվում է հետևյալ հավասարմամաբ:

որտեղ ենթադրվում է, որ z֊ը օպտիկական առանցքն է, ֊ը հանդիսանում է կորությունը, այսինքն մակերևույթի գագաթից հեռավորությունը z - բաղադրիչով, որը գտնվում է առանցքից հեռավորության վրա:Եթե ֊ը և ֊ը հավասար են զրոյի, ապա ֊ը հանդիսանում է կորության շառավիղը և ֊ն կոնիկ հաստատունը, որոնք չափվում են գագաթում (որտեղ ): Հավասարման գործակիցները նկարագրում են մակերևույթի շեղումը առանցքային համաչափ քառակուսային մակերեսից, որը սահմանված է և արժեքներով[2] ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Radius of curvature of a lens». 2015-03-06.
  2. 2,0 2,1 Barbastathis, George; Sheppard, Colin. «Real and Virtual Images» (Adobe Portable Document Format). MIT OpenCourseWare (English). Massachusetts Institute of Technology. էջ 4. Վերցված է 8 August 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Nave, Carl Rod. «The Thin Lens Equation». HyperPhysics (English). Georgia State University. Վերցված է 8 August 2017-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)