Կորոնիա
|
Կորոնիա հուն․՝ Λίμνη Κορώνεια | ||
| Կոորդինատներ | 40°41′8″N 23°8′54″E / 40.68556°N 23.14833°E | |
| Երկիր | ||
| Վարչատարածքային բաժանում | Կենտրոնական Մակեդոնիա | |
| Տեսակ | լիճ | |
| Հայելու բացարձակ բարձրությունը | 75 մ | |
| Ավազանի մակերեսը | 42,823 կմ² | |
Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Հունաստան" does not exist. | ||
Կորոնիա (հուն․՝ Λίμνη Κορώνεια ), լիճ Հունաստանի հյուսիսարևելյան հատվածում՝ Սալոնիկի տարածաշրջանային միավորում։ Ընկած է Հունաստանի երկրորդ խոշորագույն քաղաքից՝ Սալոնիկից դեպի արևելք։
Կորոնիան Եգեյան Մակեդոնիայի պատմաշխարհագրական տարածաշրջանի ամենախոշոր լճերից է, որը զբաղեցնում է 42,823 քառակուսի կմ տարածք։ Լճի առավելագույն խորությունը կազմում է 5 մետր։
Ժամանակի ընթացքում լիճը ծանծաղանում է։ 2008 թվականին լիճը գրեթե ամբողջովին չորացել է[1]։ Մինչ լճի մակարդակի իջեցումն ու ճահճացումը 1970-ականներին լճի ջրհավաք ավազանը կազմում էր մոտ 450 կմ²։ Մոտ մեկ միլիոն տարի առաջ Կորոնիան հարակից Վոլվի լճի հետ միասին կազմել է հսկայական ջրատարածություն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ελευθεροτυπία // Απογευματινή Αδέσμευτη Εφημερίδα». www.enet.gr (հունարեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորոնիա» հոդվածին։ |
|
