Կորնթոսյան պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորնթոսյան պատերազմ
Phalanx1.png
Թվական մ. թ. ա. 395—387
Վայր Հունաստան
Պատճառ հունական, զարգացած պոլիսների՝ Սպարտայի հեգեմոնիայից ազատվելու ձգտում
Արդյունք Անտալկիդովների աշխարհ
Հակառակորդներ
Սպարտա
Պելոպոնեսյան միություն
Աթենք
Ագրոս
Կորինթոս
Թեբե
Աքեմենյան պետություն
և այլն։
Հրամանատարներ
Ագելսիայ II
Լիսանդր
Անտալկիդ
Կոնոն
Ֆարնաբազ
Իֆիկտրատ
Խաբրիյ
Կողմերի ուժեր
անհայտ անհայտ
Ռազմական կորուստներ
անհայտ անհայտ


Կորնթոսյան պատերազմ (հուն.՝ Κορινθιακός Πόλεμος, մ. թ. ա. 395-մ․ թ․ ա․ 387), հունական պոլիսների՝ Աթենք , Թեբե, Կորնթոս, Արգոս, Ակարնանիա, Մեգարա միության և Սպարտայի գլխավորած Պելոպոնեսյան միության միջև։ Պատճառը հունական, զարգացած պոլիսների՝ Սպարտայի հեգեմոնիայից ազատվելու ձգտումն էր։

Հակասպարտական խմբավորմանը սկզբում ֆինանսավորել է Սպարտայի հետ մ. թ. ա. 399 թվականից պատերազմի մեջ գտնվող Պարսկաստանը։ Պարսկաստանի միջոցներով կառուցված նավատորմը, աթենացի Կոնոնի գլխավորությամբ, մ. թ. ա. 394 թվականին Կնիդոս կղզու մոտ հաղթեց սպարտացիներին։

Պոլիսների միության հաջողությունները Պարսկաստանին (որը վախենում էր Աթենքի հզորացումից) ստիպեցին աջակցել Սպարտային։ Պարսկաստանի ճնշմամբ պատերազմական գործողությունները դադարեցվեցին։ Անտալկիդասի հաշտությամբ (մ. թ. ա. 387 կամ մ․ թ․ ա․ 386 թվականներին) Սպարտան Հունաստանի անունից հրաժարվեց հույն-պարսկական պատերազմների ժամանակ գրաված տարածքներից՝ հօգուտ Պարսկաստանի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 661 CC-BY-SA-icon-80x15.png