Կորնեշտի
Բնակավայր | ||
---|---|---|
![]() | ||
Երկիր | ![]() | |
Առաջին հիշատակում | 1867 | |
Բնակչություն | 2470 մարդ (2014)[1] | |
Հեռախոսային կոդ | 236 | |
Փոստային դասիչ | MD-3608 | |
Ավտոմոբիլային կոդ | UN | |
| ||
Կորնեշտի (մոլդ.՝ Corneşti), քաղաք Մոլդովայում։ Գտնվում է Ունգենսկի շրջանում։ Քաղաքի կազմի մեջ է մտնում Ռոմոնովկա գյուղը[2]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորնեշտի քաղաքը գտնվում է Մոլդովայի արևմուտքում։ Այստեղ է գտնվում Պերևալ երկաթուղային կայարանը, որով անցնում է Քիշնև-Ունգենի երկաթգիծը[3]։
Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Քիշնևից 72 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորնեշտիի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1436 թվականին։
1860-ական թվականներին Կորնեշտին դառնում է Բեսարաբիայի նահանգի Բելեցկի գավառի վոլոստային քաղաք։
1918-1940 թվականներին Կորնեշտին եղել է Ռումինիայի թագավորության համանուն պլասի կենտրոնը։
1940 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 1956 թվականի հունվարի 9-ը եղել է գյուղ՝ Կորնեշտի շրջանի վարչական կենտրոնը։
1951 թվականի սեպտեմբերի 3-ին բնակավայրին տալիս են քաղաքատիպ ավանի կարգավիճակ, իսկ Մոլդովայի ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո՝ 1994 թվականին Կորնեշտին դառնում է քաղաք։
Քաղաքում գործել են պտուղ-բանջարեղենի, գինու, յուղ-պանրի գործարաններ[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ Կորնեշտիի բնակչությունը կազմել է 2781 մարդ, որից 1327-ը՝ տղամարդ, 1454-ը՝ կին[4][5]։
Հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դանիիլ Ռիդել (1884-1933), խորհրդային դիվանագետ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 2014 Moldovan census — 2017.
- ↑ Կաղապար:Источник:Закон об административно-территориальном устройстве Республики Молдова
- ↑ 3,0 3,1 Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 23. Корзинка — Кукунор. 1953. 636 стр., илл.; 55 л. илл. и карт.
- ↑ Население по типу местности, населенным пунктам и полу, в территориальном разрезе
- ↑ Население по национальностям и населенным пунктам, в территориальном разрезе
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ioniță Veaceslav : Ghidul orașelor din Republica Moldova/ Veaceslav Ioniță. Igor Munteanu, Irina Beregoi. - Chișinău,: TISH, 2004 (F.E.-P. Tipografia Centrală). 248 p. ISBN 9975-947-39-5
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կորնեշտի կատեգորիայում։ |